Հանդիպում Արուսյակ Սահակյանի հետ...
Գիտելիքը վայելք է, սա Էր առաջին արտահայտությունը, որ արտասանեց
հայտնի բանագետ Արուսյակ Սահակյանը: Իսկ թե
«Ի՞նչ է էպոսը» հարցին նա պատասխանեց այսպես. «Էպոսը
հայազգի ինքնությունն է, զուտ
աստղագիտական
գիտելիք, առեղծվածների հավաքածու է մեկ վերնագրի տակ, և այն հունարեն նշանակում է վեպ: Բանավոր պահելու
համար վիթխարի գիտելիքը պետք է ունենալ շատ մեծ արմատներ: Գաղտնագիր է ամեն մի առասպել,
որը հետո դարձել է առեղծված»:
«Գիտունի հետ քա՛ր քաշիր, անգետի հետ հացի մի՛ նստիր». այս
խոսքերին նա մեծ տեղ է տալիս և նույնը խորհուրդ տվեց նաև մեզ: Երբ շատ է լինում անգետների
քանակը, դաժան է: «Սասնա ծռեր» էպոսի չորս ճյուղերը
նշանակում են տուն, տուն, որ կառուցած է չորս սյուների վրա, իսկ մեզ համար
այն ամեն ինչ է: «Ծա՛ռ եղնիս, ճյո՛ւղ տաս», այսինքն՝ տոհմածառ լինես, սերունդ տաս:
Ճյուղ նաև նշանակում է ոչխարի հոտի որոշակի գլխաքանակ, այն էլ սպիտակ ոչխարի, որ եզակի
էր այդ ժամանակ: Էպոսում ներկայանում են երկու հակառակ պետություններ, մեկը տարածապաշտ
նվաճող, մյուսը՝
հայրենապաշտ
(չգիտեմ ինչ): Էպոսում կան նաև երկու հակոտնյա ուժեր՝ կին և տղամարդ: Եվ նրանք միայն միասին լինելու դեպքում կարող են կազմել կատարյալ
ամբողջություն: Երկրորդ թեման ամուսնությունն է, որովհետև դա ամբողջն է: Ավելի հանճարեղ կառույց,
քան ընտանիքն է, չկա: Եթե չկա ժառաանգ, չկա նաև էպոս: Մարդն այդպես էլ չի հաշտվում
այն մտքի հետ, որ գոյություն ունենալ չի կարող առանց իր հակադիր մարմնի: Բոլոր ժառանգների
սկիզբը գիտելիքն է: Շատ չհասցրինք խոսել Արուսյակ Սահակյանի հետ ժամանակի սղության
պատճառով, սակայն, այնուամենայնիվ, մենք խորապես հասկացանք, թե ինչ ասել է էպոս, և շատ շնորհակալ ենք
դրա համար տիկին Արուսյակ Սահակյանին:
Комментарии
Отправить комментарий