Կլոր սեղան կրթական ծրագրերի փոխանակում. Կլոր սեղան Գեղամավանի միջնակարգ դպրոցում


Աշնանային ամենամյա բաց հավաքի օրերին Ավագ դպրոց-վարժարանի սովորողների մի մեծ խմբով մեկնեցինք  Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի միջնակարգ դպրոց: Վաղուց էինք սպասում այդ հանդիպմանը և ասեմ, որ շատ լավ էինք նախապատրաստվել: Այսպիսի դեպքերում է, որ անհրաժեշտ է ասել՝ հանդիպումը կայացավ: Մեզ դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով,  իսկական հարազատների նման:
Այնուհետև մենք շրջեցինք դպրոցում, ծանոթացանք երեխաների առօրյային. Հաճելիորեն զարմացած էինք. չէինք սպասում այդքան գեղեցիկ, լավ վերանորոգված ու կահավորված դպրոց տեսնել: Հետո մեր հերթն էր: Կրթական ծրագրերի փոխանակման նպատակով իրար հերթ չտալով պատմեցինք մեր կրթահամալիրի, այնտեղ իրականացվող ծրագրերի, նախագծերի, աշխատանքների մասին: Ցույց տվեցինք մեր MSKH կայքը՝ իր ենթակայքերով, սովորողների ու դասավանդողների բլոգները, հատվածներ մեր առօրյան ներկայացնող ֆիլմից, Սեբաստացիներ երգչախմբից: Տպավորությունը շատ լավ էր: Պայմանավորվել ենք կրկին հանդիպել:




















Комментарии

Популярные сообщения