Թափոններ. Աղբի հիմնախնդիրը
Հայտնի իրողություն
է, որ արտադրական թափոնների
կառավարման ինչպես նաև աղբի խնդիրները մշտապես
դինամիկ հավասարակշռության
մեջ է արտադրության
զարգացման միտումներին
զուգընթաց: Մարդկության
գործունեության արդյունքում
փոփոխված շրջակա միջավայրում
նյութերի շրջապտույտն
առանց տեխնոլոգիական
համապատասխան ապահովվածության
կարող է շարունակվել
բավականաչափ երկար` նույնիսկ
հազարավոր տարիներ, կախված
այդ միջավայրի առանձին
բաղադրիչների բնական քայքայման
առանձնահատկություններից: Սովորաբար ուտիլացվում
է բնական աղբյուրներից
կորզված ռեսուրսների
5-10%-ը միայն, մնացածը
կուտակվում է շրջակա
միջավայրում որպես աղտոտիչ,
արտանետում կամ թափոն:
Հասարակության և բնության փոխներգործության ընթացքի շրջանցման, այսինքն` էկո-տնտեսական շրջանցման նպատակն է բացահայտել այդ համակարգը ստորակարգման տարբեր մակարդակներում և սահմանել դրանց տարածական վիճակը: Նման շրջանցման հիմնական պայմանը բնօգտագործման պայմանների, արտանետումների կամ թափոնների նվազման, ինչպես բնական գործընթացների ընդանհրությունը բնութագրող տարածքն է: Հասարակության և
բնության փոխներգործության
ընթացքի կարգավորման
կառավարման մեջ հիմնական
ֆունկցիան, որպես տարածքային
համակարգի գործողությունների
շրջան, կազմում է
էկոլոգո-տնտեսական շրջանը:
Այդ ֆունկցիան իր
արտահայտությունն է գտնում
էկոլոգ-տնտեսական շրջանի կառուցվածքում,
որը բնութագրում
է երկու փոխներգործող
սոցալ-տնտեսական և
բնական ենթահամակարգերի
փոխադարձ սերտ կապը,
ներառյալ` տեխնոլոգիական
արտադրությունը:
Արտադրության բաց լինելը,
անմնացորդ տեխնոլոգիաների
քիչ կամ անբավարար
զարգացումը հանգեցրել են
նրան, որ հասարակություն-արտադրություն-բնություն
համակարգը վերածվել է
յուրատեսակ կիբեռնետիկ համակարգի,
որում բնությունը կատարում
է հակադարձ կապի
դեր: Խոսելով թափոնների
մասին, անմասն չենք
մնում շրջակա միջավայրի
պաշտպանության հիմնահարցերը
քննարկելուց: Ներկայումս գրեթե
բոլոր զարգացած արդյունաբերական
երկրները գիտակցում են
էկոլոգիական վնասի սահմանափակման
անհրաժեշտությունը: Արտադրություն-բնություն
համակարգում հարաբերությունների
ներդաշնակացումն ամենից առաջ
պահանջում է փոխկապակցված
երկու հիմնախնդրի լուծում.
բնական ռեսուրսների
ռացիոնալ օգտագործում
և շրջակա միջավայրի
վատթարացման կանխարգելում`
թափոնների կրճատման նպատակով: Եթե նկատի առնվի,
որ թափոնների մեծացումը,
կլիմայի փոփոխությունն
ուղղակիորեն կապված է
շրջակա միջավայրի պահպանության
հետ, մեկ անգամ
ևս կհաստատենք, որ
այն մարդկության
կարևորագույն հիմնախնդիրներից է, մանավանդ, զարգացած
արդյունաբերական դարաշրջանում:
Ուստի դեպի շրջակա
միջավայր արտանետումների
ու թափոնների մակարդակի
վերահսկման, առավել ևս
կառավարման կազմակերպումը
ևս կարևոր խնդիր
է, էկոլոգիական միջոցառումների
իրականացման ասպարեզում:
Комментарии
Отправить комментарий