Դպրոցի կազմակերպչի աշխատակարգ

Դպրոցի կազմակերպիչը (այսուհետ՝ կամակերպիչ) դպրոցի սովորողների որոշակի խմբի (այսուհետ՝ սովորողներ)` դասացուցակով որոշված ուսումնական պարապմունքներից դուրս ժամանակի (այդ թվում` դասամիջոցը) կազմակերպող մանկավարժական աշխատողն է: Կազմակերպչին դպրոցի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Կազմակերպչի տարեկան աշխատանքային պլանը` անհատական աշխատաժամանակը, հաստատում է դպրոցի ղեկավարը: Կազմակերպչի ընդմիջումը չի կարող համընկնել դասամիջոցի հետ: Կազմակերպիչը սովորողի մանկավարժ խորհրդատուն է, նրա իրավունքների պաշտպանըԿազմակերպիչը կարող է շաբաթական մինչև 8 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն ունենալ:
Կազմակերպիչը.
·       սովորողին և նրա ծնողին ծանոթացնում է կրթահամալիրին, դպրոցի ուսումնական պլանին, դրա պարզաբանումներին և գործող կարգերին.
·       մասնակցում է սովորողի անհատական ուսումնական պլանը կազմելուն՝ ներառյալ լրացուցիչ կրթությունը.
·       սովորողի, նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) հետ քննարկում, լրացնում և դպրոցի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում սովորողի ուսումնառության պայմանագիրը և հետևում է, որ սովորողը և նրա ծնողը կատարեն պայմանագրով, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված իրենց պարտականությունները.
·       ունի մանրամասն տեղեկություն սովորողի մասին, այդ թվում` նաև նրա հատուկ կարիքների.
·       դպրոցի ղեկավարին հիմնավորված միջնորդություն է ներկայացնում սովորողի ուսումնական վճարը զեղչելու մասին.
·       անհրաժեշտության դեպքում կարողանում է կապվել սովորողի ծնողի հետ.
·       կազմակերպում է սովորողի ծնողի մեդիակրթությունը, ծնողների մասնակցությունը դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, միջոցառումներին
·       հետևում է սովորողի ուսումնական, այդ թվում` լրացուցիչ, ինքնակրթության գործունեությանը,   բլոգավարությանը.
·       կազմակերպում է սովորողի մասնակցությունը մարմնակրթության և սովորողի ընտրությամբ դասընթացներին.
·       սովորողների հետ մշակում և իրականացնում է ուսումնական, հասարակական նախագծեր.
·       նպաստում է սովորողների ինքնակառավարման, ինքնակասպասարկաման աշխատանքին.
·       դասավանդողների հետ քննարկում է առանձին սովորողների վարքագծի առանձնահատկությունները, անհրաժեշտության դեպքում լուծումներ առաջարկում.
·       մասնակցում է սովորողների ճամփորդություններին, ճամբարներին.
·       կազմակերպում է ուսումնական գործընթացին վերաբերող փաստաթղթերի նախագծերի քննարկումը սովորողների, նրանց ծնողների հետ.
·       դպրոցի ղեկավարի գիտությամբ անց է կացնում ծնողական հավաքներ, սեմինարներ, քննարկումներ.
·       դպրոցի ղեկավարին միջնորդություն է ներկայացնում սովորողին խրախուսելու կամ տույժի ենթարկելու մասին.
·       օրինական միջոցներով պաշտպանում է սովորողի իրավունքները և շահերը.
·       կատարում է դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հանձնարարություններ:


Комментарии

Популярные сообщения