Վասպուրականցի հանճարը` Ոստանիկ Ադոյան` Արշիլ Գորկի
Խոսում է նկարիչը
«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված» :
«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում… »:
«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով:
Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»:
Արշիլ Գորկին ծնվելէ 1902 թ. (ըստ քրոջ` Վարդուշի` 1904 թ. ապրիլի 22) Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մկտության անունը Մանուկ-ՈստանիկԱդոյան է: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի (ներկայիս Գևաշն է): 1921
թ., երբ ընդունվում է Բոսթոնի Գեղարվեստի և դիզայնի դպրոց, փոխում է Մանուկ-Ոստանիկ Ադոյան
անունը` դառնալով Արշիլ Գորկի: Մանուկը Գորկի ազգանունը վերցնում է ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, ում պաշտում էր և գտնում էր, որ մեծ հումանիստի ու իր կենսագրությունները բավական նման են: Իսկ Արշիլ անունը ուղերձ էր
իր հայկական ծագմանը, որը ստիպված էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիվ անունների պես սկսում էր «ար» տառերով:
Նա գոյության միջոցներ հայթայթելու համար ստիպված էր իր ստեղծագործությունները վաճառել 25, 50 կամ 500 դոլարով, անգամ նվիրել երկրպագուներին` ասելով, որ երբևէ դրանք շատ արժեքավոր կլինեն:
Գորկու կյանքի վերջին շրջանը լի էր դրամատիկ իրադարձություններով: Ընտանեկան խնդիրներ, այնուհետև հրդեհվեց նկարչի արվեստանոցը, այրվեցին
գրադարանը,
աշխատանքներից շատերը, մյուսները կորցրեց Կալիֆոռնիա ցուցահանդեսի ճանապարհին ավիաաղետի ժամանակ:
Բժիշկները նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին: Դժբախտությունների վերջին կաթիլը դարձավ ավտովթարը, որի արդյունքում նա վնասեց ողնաշարն ու ձեռքը և զրկվեց նկարելու հնարավորությունից: Ապրելը նրա համար այլևս անիմաստէր...
Նրա գործերը հիմա կախված են հայտնի թանգարաններում և հարյուր հազարավոր դոլարներ արժեն: Վասպուրականցի նկարիչը, ով հայտնի էր իր սյուռեալիստական ոճով, ինքնասպան է եղել 48 տարեկանում:
Վանի շրջանի Խորգոմ գյուղը տարածված է մի ընդարձակ դաշտավայրի վրա: Գյուղի անցուդարձին քիչ հեռվից «հսկում է» Արտոս լեռը, դիմացը՝երկու քայլի վրա, Վանա լիճնէ, իսկ ողջ գյուղը թաղված է կանաչների մեջ: Գյուղի քուրդ բնակիչները վկայում են, որ Արշիլ Գորկու տունը հողածածկ տանիքով, ավերակված այս անշուք տնակն է` այգում` աղբյուրի մոտ ընկած համեստ
խաչքարով ու ծիրանենիներով:
Комментарии
Отправить комментарий