Մեր մեծերը …
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է: Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինեն սերը, խիղճը և և անձնազոհությունը: Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին` «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։
Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։ Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է ռոմանտիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավերի ձևերը։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։

Կարդացի «Արդի մարդուն հայր մերը» և այլ բանաստեղծություններ։ Հասկացա, որ «Հայր մերը» նորօրյա աղոթք է, այնտեղ տարածվում է սիրո շունչը, որը բռնում է աշխարհը, ծովերը...Հասկացա, Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն` վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա Մեծարենցը, այնքան ավելի պիտի կարոտենք նրա բանաստեղծական աշխարհը։
Տուր ինծի, Տեր…
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան`
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան`
Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:
Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական,
Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:
Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական,
Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկան
Եսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան`
Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական`
Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան,
Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան,
Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.
Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական
Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ:
Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,
Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,
Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն`
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:
Комментарии
Отправить комментарий