Մտորումներ ճամբարականներից. Տաթևիկ և Ռազմիկ
Նորից գողտրիկ Սևանի ափին
եմ՝ «Ժայռ» ճամբարում: Մանրիկ ալիքները հասնում են ոտքերիս, խաղում, ավազ պարեցնում
ու կրկին չարաճճի հետ դառնում: Քամին էլ է խաղում մեզ հետ: Սևանի լուրթ կապույտը հորիզոնում
միանում է երկնագույնին, և իմ շուրջը կապույտ է: Միայն ջրի փրփուրները և ամպերի ծվեններն
են, որ այստեղ-այնտեղ ճերմակին են տալիս: Շուրջս կապույտ լռություն է, ու ես Սևանի
մի կաթիլն եմ:
Լռությունը խախտեցին աղջիկները, որոնք աղմուկով մոտեցան ափին ու մենք սկսեցինք լողալ: Մեր գլխավերևում ճայերն էին պտտվում ու ձայներ հանում, մի փոքր հեռու էլ աղմուկով անցավ մոտորանավակը, որից մի մեծ ալիք հասավ մեզ: Ալիքը մեզ շատ ուրախացրեց: Հետո մենք դուրս եկանք ափ ու երկար զրուցեցինք: Մի պահ մոռացել էինք, որ արևի շողերը սկսել են ծակծկել մեր մաշկը: Ընկեր Ջուլին մեզ հիշեցրեց, որ ճամբարային առորյայում լողին հատկացված ժամն ավարտվել է, ժամն է միմյանց լավ ճանաչելու, միասնական քննարկում ունենալու: Հետաքրքիր, ճանաչողական զրույցից հետո, մենք խմբով գնացինք և արագ օգնեցինք սեղանի բացմանը: Ճաշեցինք. ամեն ինչ շատ համեղ էր ու յուրահատուկ: Հետո կարգի բերեցինք ճաշասենյակը, որ տեղավորված էր մեծ վրանում:
Երեկոյան ընկեր Լիլիթը մեզ հոգեբանական թեստ տվեց լրացնելու, այնուհետև քննարկեցինք արդյունքները: Այդ ընթացքը հետաքրքիր էր: Սա օգնեց մեզ ճամբարում իրար շուտ ճանաչել ու ազատ շփվել:
Այդ երեք օրերի ընթացքում ճամբարում բազմաթիվ հետաքրքիր հարցեր քննարկեցինք, զբաղվեցինք շրջապատի բարեկարգումով, առավոտյան մարմնամարզությամբ, լուսանկարչությամբ, մշակութային ճաշակի ձևավորմամբ: Մի կողմից այդ երեք օրերն անցան շատ հագեցած, բայց մյուս կողմից՝ ակնթարթորեն: Ափսոս, որ այդքան կարճ ժամանակ էր նախատեսված:
Այսպես մենք անցկացրինք երեք օր՝ աշխույժ, հետաքրքիր, երբեմն անսպասելի: Ես վերադարձա տուն, ու իմ աչքերի առաջ են Սևանի կապույտը և ոտքերիս հետ խաղացող ալիքները, իսկ իմ հոգում՝ ճամբարի ամառային մեծ լիցքը:

Մելիքսեթյան Տաթևիկ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորելը իմ կյանքում մի նոր էջ է դեպի նոր ու ավելի հասուն կյանք: Բազմիցս
ցանկացել եմ ճամբարների մասնակցել, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Թերևս, սա իմ կյանքում առաջինն էր և անմոռանալին իր ողջ 3 օրերի ընթացքում:
Սևանն իր ողջ շքեղությամբ ավելի գեղեցիկ էր իմ նոր ձեռք բերած ընկերներով և ուսուցչական կազմով: 3 օրերի ընթացքում բազմաթիվ զրույցներ ունեցանք, հաճելի էր նոր կարծիքներ և ինչու-չէ նաև խորհուրդներ լսելը:
Գիշերն ավելի խորհրդավոր էր. և՛լիճը, և՛ զրույցները՛ և մտածելը ապագայի պլանների մասին:
Այս ճամբարն ինձ համար մի նոր ձեռքբերում էր՝ լի հաճելի պահերով և տպավորություններով: Արևոտ եղանակին Սևանը շշմեցնում էր իր շերտ-շերտ դասավորված կապույտ գույնի երանգներով, իսկ ամպամած եղանակին կապույտը դառնում էր խստաշունչ երկաթագույն։
Կարող է թվալ, որ Սևանը երկնքի կտոր է երկրի վրա. այն Հայաստանի բնության գոհարն է։
Սևանի հետ են կապված բազմաթիվ պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություններ։
Սևանը մեծ արժեք է ներկայացնում նաև զբոսաշրջիկության տեսակետից։ Շատ անգամ եմ եղել Սևանում, բայց այս անգամ տպավորված էի մեր հրաշք կապույտով։
Ճամբարի շնորհիվ նոր ընկերներ գտա և նոր մտահորիզոններ բացվեցին դեպի ապագա։ Հաճելի էր լինել մի միջավայրում,որտեղ կար խաղաղություն և միասնականություն։
Իմ կարծիքով նման դեպքերում միասնականությունը կարևոր տարր է խմբի ներսում՝ միասին լինելու և ժամանակը հաճելի և օգտակար դարձնելու համար։
Ինձ շատ հաճելի էր լինել նման միջավայրում և հնարավորություն ունենալ ինձ համար նոր բացահայտումների։
Անհամբեր սպասում եմ մեր նոր՝արկածներով լի հանդիպմանը։
Ռազմիկ Գրիգորյան
Комментарии
Отправить комментарий