«Կազա» հիմնադրամի Գյումրու կենտրոնի լուսանկարիչների խումբը կրթահամալիրում է



Հուլիսի 2-ին, ժամը՝ 11:30 «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու կենտրոնի լուսանկարիչների 6 հոգիանոց խումբը եղավ կրթահամալիրի Մայր դպրոցում: Դիմավորելուց, ծանոթանալուց, մի բաժակ սառը ջուր խմելուց հետո խմբի հետ շրջայց ունեցանք Մայր դպրոցում, ծանոթացրինք դպրոցի բոլոր անկյուններին: Խմբի գիշերակացը կազմակերպվում է Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում, ուստի նրանց ուղեկցեցինք կացարան տեղավորվելու, իրերը տեղավորելու: Միասին լողալուց հետո, ճաշեցինք, շրջեցինք արդեն Արևելյան դպրոց-պարտեզում: Ավագ դպրոցի նախագծային-ընդունող խումբ հանդես եկան մի քանի սովորողներ, այդ թվում՝ Դոնարա Թովմասյան, Աննա Ավետիսյան, Նարե Մամիկոնյան, Մարիա Պախուցկայա, Էրիկ Թելունց, Աստղ Կիրակոսյան, Լուսինե Ալեքսանյան, Արփինե Մանուկյան: Սովորողները մտերմացան, նոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին, լավ ժամանակ անցկացրին միասին: Հյուրընկալվող կողմը երեկոյան Երևանը վայելելու հմարավորությունը բաց չթողեց: Մինչ ուշ երեկո թափառելով, լուսանկարելով, ճանաչելով եղանք Երևանի քաղաքի կենտրոնում: Օրը հագեցած էր, սիրելի: Ճամբարային ամենօրյա լուսաբանմանը կարող եք հետևել մեր բլոգներում, ֆեյսբուքում: Օրվա ֆոտոքրոնիկոնը՝ այստեղ:

Комментарии

Популярные сообщения