Հուլիսի 2-5-ը «Կազայի» հետ. ամփոփիչ մեդիափաթեթ
Լուսանկարը՝ Անգին Առաքելյանի
Հուլիսի 2-ին «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու կենտրոնի լուսանկարիչների 6 հոգիանոց խումբը հյուրընկալվեց կրթահամալիրում: Նրանք մեզ հետ եղան չորս աշխատանքային օր, որի ընթացքում իրականացվեց ամառային ճամբար Ավագ դպրոցի սովորողների նախագծային ջոկատի հետ.
- Ավետիսյան Աննա
- Թովմասյան Դոնարա
- Վահանյան Լիանա
- Քէշիշեան Արմիգ
Ճամբարի ընթացքում խումբը եղավ Կրթահամալիրի Արևելքում, Արևմուտքում, Հյուսիսում և Խառնարանում: Ճամբարային օրերը սկսվում էին լողով, որից հետո ընդհանուր պարապմունք-պարատուն, շրջայց դպրոցներում, պարտեզներում, միասնական լուսանկարչության դաս կրթահամալիրի լուսանկարիչների խմբի հետ: Հյուրընկալվող խմբի ղեկավարը Սոնա Անդրեասյանն էր, մասնագիտությամբ՝ երաժիշտ, լուսանկարիչ, արվեստաբան: Կրթահամալիր-«Կազա» կապը պահպանելու, շարունական բարեկամական փոխայցելություններ ունենալու նկատառումներով ձեռք բերեցինք պայմանավորվածություն, կրթահամալիրյան մի խումբ սովորողներով լինել Գյումրու «Կազա» կենտրոնում՝ հոկտեմբերին, քանի որ ամառվա այս ամիսներին հիմնադրամը գերծանրաբեռնված է: Սիրով կսպասենք մեր այցելությանը, իսկ գյումրեցի մասնակիցներն իրենց տպավորություններով դեռ կկիսվեն:
Ընդունելության ծրագիր
Առաջին օրը կրթահամալիրում
Երկրորդ օրը կրթահամալիրում
«Ֆոտոխցիկս կրթահամալիրի Բանգլադեշում» #1
«Ֆոտոխցիկս կրթահամալիրի Բանգլադեշում» #2
Комментарии
Отправить комментарий