Ամառային դպրոց. լողափնյա բաց ճամբար. օր առաջին


Ինչպես կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզներում, Արևելյան դպրոց-պարտեզում ևս հուլիսի 30-ին մեկնարկեց ամառային լողափնյա բաց ճամբարը:
Ճամբարային առորյան սկսեցինք առավոտյան 9-ից: Խումբը հավաքվեց, սկսեցինք ծանոթանալ, զրուցել, ճանաչել իրար, որից հետո արդեն անդիմադրելի էր փայլուն, թափանցիկ ջրով լիքը լողավազանը: Ճամբարականները, կարծես, շունչները պահած են սպասում լողավազան մտնելուն: Ուրիշ գեղեկցությամբ, խանդավառությամբ ու ժպիտով են արտացոլվում այդ պահերին: Նրանց համար ճամբարը սկսվում և ավարտվում է մի տեղում,  և դա լողավազանն է: Ա՜յ, թե լողափային ճամբար եմ ասել ....
Լողազգեստները հագանք, ցնցուղ ընդունեցինք և ուղիղ դեպի լողավազան:Ամառվա այս 40+ ջերմաստիճանի վայելքի լավագույն միջոցներից է ջուրը: Իհարկե ճամբարային օրակարգը թույլ չի տա ողջ օրը մնալ լողավազանում, հենց այդ պատճառով էլ խումբը ունեցավ նաև երաժշտական, պարային, խաղային, տարածքի մաքրման ժամեր, որոնց ընթացքում մենք հասցրինք ընկերանալ: Ճամբարային մեր լուսանկարներին, տեսանյութերին և ռադիոթողարկումներին դեռ կհանդիպեք:
Ճամբարի առօրյան նկարագրող տեսանյութը՝ այստեղ:

Комментарии

Популярные сообщения