Օլիմպիադա, օլիմպիադա ....
Փետրվարի 3-ին մենք՝ ավագ
դպրոցի հայոց լեզվի ընտրությամբ քերականության խմբի սովորողներս մասնակցեցինք հայոց
լեզվի օլիմպիադայի մարզական փուլին: Մի քիչ լարված, մի քիչ անսովոր էր ամեն ինչ: Այնպիսի
տպավորություն էր, կարծես իսկական քննության ենք գնում, այո՛, մի՛ զարմացեք, չէ՞ որ
մեզնից ոչ ոք լրացուցիչ կրկնուսույցի մոտ չի պարապում: Լարվածությունն այդպես էլ չանցավ.
անգամ հարցաթերթիկները, որոնցում ներառված էին հարցեր, որոնք այնքան էլ բարդ չէին,
հասկանալի էին, չօգնեցին, որպեսզի մենք զգայինք ազատ, ու վերանար վախի զգացողությունը:
Հա՞րց տալ՝ ո՛չ: Շրջվել կամ …. Թվում էր՝ ընկել ենք մի փակ գոտի, որտեղից դուրս գալուն
կօգներ միայն փախուստը: Իսկ մենք՝ որպես իսկական սեբաստացիներ, օլիմպիադային գնացել
էինք երգ ու պարով:
Комментарии
Отправить комментарий