Շտեմարանային հարցաշար

1 Հովհաննես Թումանյանը «Հայոց լեռներում»բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք է օգտագործել յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելուհամար։

1 Վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2 Վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3 Տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4 Վերջին երկտողի ամբողջական փոփոխություն

2 Ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադումարծարծված հիմնական գաղափարը։

1 մերժված սիրո տառապանքը
2 կյանքի անցողիկությունը
3 հավերժական սիրո ձգտումը
4 գործի անմահության գաղափարը

3 Ո՞ր բառն է բաց թողած։

Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ ․․․․․․․․ ու ծաղիկ տըվողին
1 հող
2 ջուր
3 ծառ
4 ծիլ

4 Ո՞ր բառն է բաց թողած։

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն ………….. ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:
1 հոտավետ
2 բուրավետ
3 կենսավետ
4 խնկավետ

5 Ո՞ր բառն է բաց թողած։

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ ․․․
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։
1 անկար
2 անճար
3 անմար

4 կամկար

Комментарии

Популярные сообщения