«Մեր թաղը»
Մեր թաղը
Ինչպես բժշկեցին
Հերոսներ
Մարթա՝ գլխավոր հերոսուհի
Թորոս՝ Մարթայի հայրը
Գրիգոր՝ գրբաց
Օսան՝ Թորոսի հարևանուհին
Դարչո՝ Թորոսի հեռու-մոտիկ ազգականը
Սյուժեն
Մեծ և փարթամ ծայրամասերից մեկի թաղը: Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր: Նրա կինըմահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային: Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը: Ամբողջօրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել տան պատի տակ վիլալարը փեռքին հինած հինելիս, կամթել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը հինած գործելիս: Գարնան վերջին օրերից մեկում մահանում է Թորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն: Մարթային գալիս և տանում են, որպեսզի նա սևեր կարի սգավորների համար: Հայրը նրանից շուտ էր տունվերադարձել: Հանկարծ հայրը լսում է Մարթայի ձայնը: Զրույցից հետո պարզ է դառնում, որ թախտի տակ Մարթայի աչքին երևացել են շուն ևկատու, որոնք գզում էին այն մոզու միսը, որը մատաղ էին արել Դարչոյի ազգականները: Հայրը հանգստացնում է Մարթային, բայց մի օր էլտեսնում է թե ինչպես է Մարթան փորում գետինը, որպեսզի գտնի մոզու միսը: Այդ մասին իմանում են Թորոսի բոլոր ազգականներն ուհարևանները: Նրանք հավաքվում են Թորոսենց տան մոտ և սկսում խորհրդակցել: Խորհրդակցությունը նախագահում էր Պետոյի այրի կինը՝Օսանը, որն էլ կանչում է գրբաց Գրիգորին, որպեսզի բժշկի խենթ Մարթային: Սկզբում գրբացը սկսում է կարդալ «Սողոմոնի գրքից» աղոթքներ,որից հետո հրամայում է կապել Մարթայի ձեռքերը և հայտնում, որ նրա մեջ սատանա է մտել: Ապա կանչում է մի երեխայի և նրանից ջուրուզում, որպեսզի սատանաները ընկնեն ջրի մեջ: Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, նա բոլորին դուրս է հանում տանից, և սկսում է մաթրախով ծեծելՄարթային: Ճիշտ ժամանակին է հասնում Օսանի տղան՝ Յականը, ով խայտառակելով դուրս է հանում սուտասան գրբացին և նրանից ետվերցնում Թորոսից կորզած գումարը: Մարթան թեև շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից մահանում է: Նրանշուտով հետևում է նաև հայրը: Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիրայտերով:
Սաքուլն ուխտ գնաց
Հերոսներ
Սաքուլ՝ գլխավոր հերոս
Նատո՝ Սաքուլի կինը
Ազի՝ Սաքուլի մայրը
Սերգեյ Ստեփանիչ՝ Սաքուլի ծանոթը
Սյուժեն
Դուրգար Սաքուլը կամաց բաց է անում դուռը և ներս մտնում: Նրա կինը՝ Նատոն լվացք էր անում: Սաքուլը գնում և պառկում է թախտի վրա,կնոջը խնդրում է երկու վերմակով ծածկել իրեն, որտեղից կինը հասկանում է, որ ամուսինը կրկին իրեն լավ չի զգում: Սաքուլը երկար ժամանակհիվանդ էր և իր ունեցվածքը վաճառել էր դեղ գնելու համար, բայց անօգուտ: Այժմ գնացել էր բժշկի, իսկ հիվանդանոցում տասը չայի գումար էինուզել և գումար չունենալու պատճառով ետ էր վերադարձել տուն: Դուռը բացվում է և ներս է մտնում Սաքուլի մայրը: Նատոն Սաքուլին և Ազիինպատմում է իր տեսած երազի մասին, որից հետո Ազին գնում է գրբացի մոտ: Տուն վերադառնալուն պես Ազին հայտնում է, որ գրբացն ասել է, թեՍաքուլը պետք է գնա Թելեթի ուխտի և երեք գիշեր պառկի եկեղեցու դռան մոտ: Երեկոյան Սաքուլը գնում է Սերգեյ Ստեփանիչի մոտ և նրանիցպարտքով գումար խնդրում, իսկ առավոտյան ճանապարհ են ընկնում: Երկու օր արևոտ եղանակ է անում, իսկ երրորդ օրը ուժեղ քամի էբարձրանում և անձրևում է: Նատոն հարկադրված Սաքուլին տանում է տուն: Ճանապարհին Սաքուլը գանգատվում է ցավերից, իսկ տուն գալունպես մահանում:
Հոգուն վրա հասավ
Հերոսներ
Դավիթ՝ գլխավոր հերոսը
Մայի՝ Դավթի կինը
Ակոբ՝ Դավթի և Մայիի տղան
Սյուժեն
Ձմեռնամուտ օրերից մեկն էր: Նաղշքար Դավիթը գնում էր տուն: Այդ օրը Դավիթը մի գրամ անգամ չէր խմել, այդ պատճառով շատ վրդովված էր:Նույնիսկ գինետանը նրան պարտքով գինի չէին տվել: Տուն հասնելուն պես սկսում է հայհոյել կնոջը, ով նստած կար էր անում, ապա ծեծում էաղջկան: Տուն է մտնում Ակոբը և հայտնում մորը, որ մի քիչ գումար է վաստակել: Գումարի անունը լսելուն պես Դավիթը թռչում է տեղից,վերցնում գումարը, իսկ ընդդիմացող կնոջը ծեծում:
Հոպոպ
Հերոսներ
Ասատուր՝ գլխավոր հերոսը
Բագրատ՝ Ասատուրի հարևանը
Սյուժեն
Զինագործ Ասատուրը երեկոյան խանութը փակելուն պես տուն էր վերադառնում: Հանկարծ երեխաներից մեկը նրա հետևից գոռում է Հոպոպ: Մեկրոպե հետո ամբողջ փողոցը նրա հետևից գոռում էր Հոպոպ: Երբ տուն է հասնում, տղայից իմանում է, որ կինը գնացել է հարևան Բագրատիտուն: Երբ կինը վերադառնում է, Հոպոպը սկսում է վիճել: Ասատուրը մի գավաթ ուներ և գտնում էր, որ այդ գավաթի մեջ է իր երջանկությունը:Վեճի ժամանակ կինը վերցնում է գավաթը և վազում դուրս: Երբ կինը զգում է, որ ամուսինը իրեն է հասնում, բաժակը գցում է գետնին և կոտրում:Այդ տեսնելով Ասատուրը մի քար է վերցնում և շպրտում է կնոջ վրա, որն էլ վերջինիս մահվան պատճառ է դառնում:
Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց
Հերոսներ
Անան՝ գլխավոր հերոսուհին
Յագոր՝ Անանի ամուսինը
Հոռոմսիմ՝ Յագորի մայրը
Հեղնար՝ Անանի տատը
Սյուժեն
Ամառվա մութ երեկո էր: Անանը տանը գործ էր անում: Հանկարծ տուն է մտնում Անանի սկեսուրը՝ գիժ-Հոռոմսիմը: Սկզբում սկսում է անիծել,ապա գնում է և սկսում հաշվել շաքարամանի մեջ եղած շաքարները: Հաշվելուց հետո նկատում է, որ շաքարամանից երկու կտոր շաքար էպակասում: Մոտենում է Անանին և սկում իր սուր եղունգներով բռնել նրա մարմնի տարբեր մասերից: Անանը ցավից ճչում է և ընկնում: Որոշժամանակ անց գնում է իր տատի՝ Հեղնարի տուն, ով նստած ձմերուկ էր կերակրում իր մյուս թոռներին: Իմանալով կատարվածի մասին,Հեղնարը թոռանը չի թողնում գնալ տուն: Ներս է մտնում Յագորը և սպառնում կնոջը: Բայց կինը ընդդիմանում է: Յագորը բռունցքով հարվածում էկնոջը, որն էլ վերջինիս մահվան պատճառ է դառնում:
Սև փողերի տոկոսը
Հերոսներ
Մարան՝ գլխավոր հերոսուհին
Արտեմ՝ Մարանի որդին
ՍյուժենՆոր էր մթնել, երբ պառավ Մարանը պառկում է քնելու: Ամեն անգամ քնելուց առաջ նա մտնում էր խրճիթ և ստուգում, արդյոք այդտեղ ենիր երկու հավերը, որոնք իր ապրելու միակ միջոցն էին: Տղան՝ Արտեմը վաղուց էր հեռացել տանից: Հանկարծ մի օր էլ վերադառնում է նա և մորըմի քանի սև փող տալիս: Մայրը շատ է ուրախանում տեսնելով որդուն: Մի քանի օր հետո կրկին անհետանում է: Հանկարծ մի գիշեր կրկինվերադառնում է: Մայրը նրա համար անկողին է պատրաստում և իմանում, որ որդին կրկին պարտվել է խաղատանը: Գիշերը Արտեմը վերցնում էհավերին և տանից հեռանում: Երբ Մարանը նկատում է, որ որդին տարել է հավերին, արդեն շատ ուշ է լինում:
Ադամամութին
Հերոսներ
Շուշան՝ գլխավոր հերոսուհին
Կարապետ՝ Շուշանի ամուսինը
Սոնե՝ Շուշանի դուստրը
Սեդրակ՝ Շուշանի որդին
Սյուժեն
Աշնան մի երեկո էր: Շուշանը ամբողջ մարմնով կուչ էր եկել հնամաշ լաթերի վրա: Նա երկունքի մեջ էր: Նրա որդին՝ Սեդրակը, վաղուց էրհեռացել տանից, իսկ ամուսինը երկար ժամանակ տուն չէր վերադառնում աշխատանքից: Աշնան քամին ոռնում էր դրսում: Տանը Շուշանիկողքին պառկած էին երկու փոքրիկները: Հանկարծ տուն է գալիս Սոնեն, իր հետ բերելով հաց և պանրի փշրանքներ: Երեխաները տեսնելով նրանուրախանում են: Սոնեն մի կտոր հաց ու պանիր է տալիս նրանց, իսկ ինքը վերցնում է հացի ամենամեծ կտորը և պանրի հետ ուտում: Կուշտուտելուց հետո երեխաները քնում են: Այնինչ մայրը տանջվում էր երկունքի ցավերի մեջ: Ադամամութին Սոնեն մոր ոտքերի արանքը տեսնում էմի փոքրիկ մանուկ: Մայրը ձեռքերով բռնել էր մանկան կոկորդից և փորձում էր խեղդել նրան: Սոնեն հանկարծ ճչաց, չիմանալովուրախությունից, թե սարսափած այն բանից , ինչ որ անում էր մայրը իր նորածին մանկան հետ:
Комментарии
Отправить комментарий