«Ես և նա» վերլուծություն

Պատմվածքն ունի հերոսներ որոնք միաժամանակ ունեցան «նույն» ճակատագիրը, միայն այն հարցում, որ նրանք երկուսն էլ մերժված  եղան իրենց սիրեցյալի կողմից, սակայն ցավն իսկապես կարող է միայն ժամանակավորապես ընկճել մեզ, բայց ոչ առմիշտ կործանել: 
Բայց թե ինչ կլինի այդ ժամանակավոր ընկճումից հետո, ամբողջովին կախված է մեզանից, մեր գործողություններից: Ահա այս դեպքին առընչվեցին, «ես»-ը և «նա»-ն, նրանցից ամեն մեկն ընտրեց իր ուղղին և կերտեց իր ապագան ու կյանքը: «Ես»-ը ընտրեց ամենահեշտ և անարդյունք ճանապարը՝ թուլացավ, տրվեց հոսանքին, եղավ բոլորի խղճահարության կենտրոնում. Այդ ամենը նրանից ջանքեր չպահանջեց, իսկ այն, ինչը ջանքեր չի պահանջում չի տալիս նաև արդյունք: Յուրաքանչյուր թույլ մարդ կարող է այդպես անել, կարող է շարունակել միշտ տանջվողի, միշտ անբախտի խղճուկ դերը: Այս առիթով կցանկանայի մեջբերել հայտնի ֆիզիկոս Պլատոնի խոսքերից. «Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ»: Իսկ ինչ վերաբերում է «նա»-ին ապա չհանձնվեց, չթուլացավ՝  միայն այն պատճառով, որ ունի մերժված սեր, այլ, ընդհակառակը՝ թափ առնելով այդ թոհուբոհից նա բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով բարձրացավ, բարձրացավ, անվերջ բարձրացավ

Մի հանձնվեք այն պատճառով, որ որևէ գործում մինչև հիմա հաջողության չեք հասել, այլ շարունակեք, քանի որ մինչև հիմա հաջողության չեք հասել:

Комментарии

Популярные сообщения