Կենսագրություն

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 191869Դսեղ - Մարտ 231923Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա:Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին, շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։
Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից։ Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916).
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։[1]։
1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում։ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.։
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Թումանյանը կնոջ հետ։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայիհիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։  Նրանք ունեցան 10 երեխա. Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար(1907-1989)։

Комментарии

Популярные сообщения