Թումանյանական օրեր Քաղցրաշենում...
«Հայաստանը մերն է... » նախագծի շրջանակներում Թումանյանական օրերին «Արշավականներ» ակումբի և
10-2 դասարանի սովորողները միասին, այդ թվում նաև ես, շարժվեցինք դեպի Արարատի մարզի
Քաղցրաշեն համայնքի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց: Միանգամից ասեմ, որ շատ
շնորհակալ ենք նման հյուրընկալության, հյուրասիրության և վերաբերմունքի համար:
Գնացել էինք հանդիպելու սովորողների, դասավանդողների հետ, ծանոթանալու նրանց առօրյային, նրանց ծանոթացնելու մեր այլընտրանքային և մեդիա կրթությանը, հրավիրված էինք նաև դիտելու Հ. Թումանյանի «Գիքորը» ներկայացումը սովորողների դերակատարմամբ: Անմնացորդ և մեծ սիրով խաղում էին իրենց դերերը: Ներկայացումը ավարտվելուն պես երկար ծափահարություններից և գովեստի խոսքերից հետո անցանք կրթական ծրագրերի փոխանակումներին: Սկզբում ներկայացրինք մեր դպրոցի կայքը՝ իր ենթակայքերով, բաժիններով, սովորողների և դասավանդողների բլոգներով, փորձեցինք հնարավորինս մանրամասն ծանոթացնել ու ներկայացնել մեր բազմազբաղ առօրյան: Այնուհետև հավաքվեցինք այդ դպրոցի քիմիայի դասասենյակում՝ քննարկում անցկացնելու, ավելի մոտիկից ծանոթանալու, լավ ու վատ անելու և միմյանց հասկանալու: Երկար ժամանակ չունեցանք, թեպետ անցկացրինք շատ հետաքրքիր ու բովանդակալից խոսակցություն սկզբում սովորողների, իսկ հետո նաև դասավանդողների հետ: Չմոռացանք նրանց հրավիրել մեր «մեծ տուն», քանի որ մենք էլ նրանց պես ցանկանում ենք հյուրեր ընդունել և բարեկամանալ: Նրանք ևս խոստացան հյուրընկալվել մեզ, և մենք մեծ սիրով սպասում ենք այդ հանդիպմանը արդեն մեզ մոտ:

Комментарии
Отправить комментарий