Ներե՞լ, թե՞ չներել ....

 Յուրաքանչյուր մարդ այս կյանքում կանգնած է ընտրության առջև՝ ներե՞լ, թե՞ չներել.Ասում են` անտանելի է այն մարդու արարքը, ում մենք այլևս չենք սիրում: Իսկ երբ սիրում ենք ու դավաճանում են... 
Դավաճանության մասին հավերժ հարցն ունի բազմակողմանի պատասխաններ: Ես կարծում եմ ներումը այդքան մեծ խնդիրներ չի բերի, ինչքան այն, որ մարդ իրեն չներված տեսնի: Եվ իմ համար, ներել նշանակում է, նորից մարդուն տալ այն, ինչ դու տվել ես, բայց նա չի հասկացել, բայց հույս կա, որ կհասկանա: Իսկ ես հակառակն եմ ուզում պնդել, պետք է ներել, ու հարկավոր է, որ դիմացինդ իմանա, եթե չիմանա, չի սովորի գնահատել նորից քո կողմից իրեն տրված արժեքը: Ազգը սկսվում է ընտանիքից եւ շարունակվում իր գենն ու արժեքները կրող ամեն մի մարդու ծնունդով: Հայրենիքի դավաճանները երբեք չեն փառավորվում: Ներել՝ նշանակում է հաղթահարել ներսի հպարտությունը:

Ասույթներ դավաճանության մասին՝

Կես ընկերը կիսով չափ դավաճան է (Հյուգո):
Մարդկային ստորություններից ամենավատը դավաճանությունն է (Րաֆֆի):
Դավաճանները դավաճանում են նախ և առաջ իրենք իրենց (Պլուտարքոս):

Ով դավաճանում է ինքն իրեն, աշխարհում չի սիրում ոչ մեկին (Ու. Շեքսպիր):

Комментарии

Популярные сообщения