Մեր երաժշտական ուրախ դասը
Այսօր «Սեբաստիա»
համերգասրահում տեղի ունեցավ Սեյրան Ավագյանի վարպետության
դասը, որին մասնակցում էին Ավագ դպրոց-վարժարանի
ու Միջին դպրոցի մի խումբ սովորողներ: Կրթահամալիրի
վոկալի ուսուցիչ Սեյրան Ավագյանի և ընկեր Մերիի օգնությամբ
սովորեցինք Կոմիտասի «Հինգ էծ ունեմ» և
«Սև ա չոբանի շունը» երգերը:
Սկզբում ունկնդրեցինք և ծանոթացանք երգերին, որից հետո սովորեցինք
տեքստն ու փորձեցինք երգել դաշնամուրի նվագակությամբ: Այս կատակերգերը հաղորդեցին
բարձր տրամադրություն: Բաժանվելով
խմբերի՝ երգերը կատարեցինք փոքրիկ խմբերով, այնուհետև՝
միասին: Վերջում սովորեցինք «Սև ա չոբանի շունը» երգին համապատասխան պարային շարժումներ և ստացանք գեղեցիկ պարերգ: Ղափամայի ծեսին ընդառաջ վարպետության դասն ավարտեցինք «Ղափամա» երգով:
Հ. Գ. Մեր սովորած երգերը կկատարենք առաջիկա ընդհանուր պարապմունքին:
Շնորհակալություն ընկեր Սեյրանին և ընկեր Մերիին հետաքրքիր ու յուրահատուկ
դասի համար:
Комментарии
Отправить комментарий