ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂ
Մարդու սպառողական զամբյուղը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
1. Սնունդ
2. Հագուստ
3. Կոմունալ ծախսեր
4. Տրանսպորտային ծախսեր
Սնունդ
Մարդուն անհրաժեշտ սննդակարգը բաղկացած է հետևյալ սննդից. մսամթերք (օրական չափաբաժինը 100գր), բանջարեղեն (օրական չափաբաժինը 200գր), մրգեր (օրական չափաբածինը 200գր), հաց (օրական չափաբաժինը 150գր), կարագ (օրական չափաբաժինը 15գր), պանիր (օրական չափաբաժինը 30գր), քաղցրավենիք, հյութեր (օրական չափաբաժինը մեկ բաժին) այլ սնունդ (աղ, ընդեղեն, սուրճ, թեյ, շաքարավազ և այլ): Հաշվի առնելով շուկայական գները, մեկ մարդուն մեկ ամսվա կտրվածքով անհրաժեշտ սննդամթերքի քանակը սպառողական զամբյուղը սննդի մասով կազմում 30000 դրամ:
Հագուստ
Հաշվի առնելով որ տարվա ընթացքում ես գնում եմ տարբեր հագուստի պարագաներ (կոշիկ, սեզոնային հագուստ, հիգիենայի պարագաներ), հետևաբար տարվա ընթացքում հագուստի վրա ծախսվում է մոտավորապես 150000 դրամ, որը ամսվա կտրվածքով կազմում է մոտավորապես 12500 դրամ:
Կոմունալ ծախսեր
Տարվա տաք եղանակներին մեր ընտանիքը, որը բաղկացած է 6 հոգուց կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիա, գազ, ջուր, հեռախոս) համար տրամադրում է 25000դր-7ամիս, իսկ այն ամիսներին որտեղ կա ջեռուցման խնդիր կոմունալ ծախսերի համար տրամադրում է 70000դրամ-5ամիս: Հետևաբար մեկ անձի համար, մեկ ամսվա կտրվածքով կոմունալ ծախսերի վարձը կազմում է մոտավորապես 15000 դրամ:
Տրանսպորտային ծախսեր
Քանի որ ես ապրում եմ դպրոցից բավականին հեռու, օգտվում եմ դպրոցի տարնսպորտից և տրանսպորտի վրա
ամսեկան կտրվածքով ծախսում եմ 10000 դրամ:
Լրացուցիչ ծախսեր
Լրացուցիչ ծախսերը բաղկացած են կրթության ծախսերից, առողջության կամ սպորտի ծախսերից, և ժամանցին հատկացված ծախսերից:Քանի որ ես սովորում եմ վճարովի դպրոցում իմ ուս. վճարը կազմում է ամսեկան 13000 դրամ: Քանի որ ես չեմ հաճախում որևիցե սպորտի կամ խմբակի, բնականաբար այդ ծախսերը չեն ներառվում իմ լրացուցիչ ծախսերի մեջ: Հանգստյան օրերին ժամանցի վրա ծախսվում է միջինը 4000դրամ: Ընդհանուր իմ լրացուցիչ ծախսերը կազմում են 17000 դրամ:
Ամսվա կտրվածքով ինձ անհրաժեշտ գումարի չափը կազմում է 84500դրամ:
Комментарии
Отправить комментарий