Նախագծեր

Ռացիոնալ թվեր


1.     Ո՞ր թվերն են կոչվում ռացիոնալ թվեր:
Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի բազմությունը:

2.     Ո՞ր տառով է նշանակվում ռացիոնալ թվերի բազմությունը:
     Այն նշանակվում է Q  տառով:

3.     Ո՞ր թիվն է կոչվում իռացիոնալ:
Այն թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել  անկրճատելի 
     կոտորակի տեսքով, որտեղ m պատկանում է Z-ին:
     Օրինակ՝ √2=1.41421356:

4.     Ո՞ր թվերն են կոչվում իրական թվեր:
Ռացիոնալ և իռացիոնալ թվերի բազմությունը կոչվում է իրական թվերի բազմություն:
5.     Ո՞ր տառով է նշանակվում իրական թվերի բազմությունը:
Նշանակվում է R տառով:

6.     Ո՞ր թվերն են գրվում անվերջ պարբերական կամ վերջավոր տասնորդական կոտորակով:
Յուրաքանչյուր ռացիոնալ թիվ գրվում է վերջավոր տասնորդական կոտորակի կամ անվերջ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով:
Օրինակ՝ 0.15151515; 4,3333…

Բնական թվեր


1   1.     Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր:
Հաշվելիս առաջացող թվերը կոչվում են բնական թվեր:
Օրինակ՝ 1,2,3,4,5,6…

     2.     Ի՞նչ է բնական թվերի շարքը:
Հաշվելիս մենք թվերին քայլ առ քայլ մեկ ենք գումարում՝ արդյունքում ստանալով «1,2,3,4,5,6…» շարքի թվերից որևէ մեկը: Հենց ա
յս շարքն էլ կոչվում է բնական թվերի շարք: 

     3.     Ո՞ր թվով է սկսվում բնական թվերի շարքը:
Բնական թվերի շարքը սկսում է մեկից:
1,2,3…

     4.     Մի՞շտ կարելի է համեմատել երկու բնական թվեր:
Այո, ցանկացած երկու բնական թիվ կարելի է համեմատել, պարզել, թե թվերից որն է ավելի մեծ, կամ փոքր:
Օրինակ՝ 1<3, 5>2, 3<10…

      5.     Բնական թի՞վ է արդյոք զրոն:
Ոչ, զրոն բնական թիվ չէ, քանի որ հաշվելիս չի օգտագործվում: Զրոն որևէ բանի բացակայության նշանն է:

      6.     Կարելի՞ է բնական թվերը համեմատել զրոյի հետ:
Այո, բնական թվերը կարող են համեմատվել նաև զրոյի հետ, որը բնական թիվ չէ:
Օրինակ՝ 1>0, 6>0, 87>0…

      7.     Ինչպե՞ս են դասավորված թվերը բնական թվերի շարքում:
Թվերն այնտեղ դասավորված են աճման կարգով:
1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12…

      8.     Գոյություն ունի՞ արդյոք այնպիսի բնական թիվ, որին չի հաջորդում ուրիշը:
Ոչ, ցանկացած բնական թվի հաջորդում է մեկ ուրիշը: Այնպիսի բնական թիվ(այսինքն ամենամեծ) չկա, որին չհաջորդի ուրիշը:

      9.     Ո՞րն է ամենափոքր բնական թիվը:
Մեկը ամենափոքր բնական թիվն է:

     10. Կարելի՞ է 0-ն բաժանել բնական թվի:
Այո, զրոն ցանկացած բնական թվի բաժանելիս ստացվում է զրո:
Օրինակ՝ 5:0=0,  88:0=0,  14:0=0…






Комментарии

Популярные сообщения