Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ
Հայտնի փիլիսոփա Սոկրատեսից մեզ մնացել
են երեք կարևոր արտահայտություններ,դրանք են՝«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»,«Ճանաչիր
ինքդ քեզ» և «Արժանապատիվ մահ»:Ես այս թեմաներից ընտրեցի «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»,քանզի
ներկայիս հասարակությանը պետք են երեքն էլ:Այս արտահայտությունը Սոկրատեսի ամենասիրելի
արտահայտությունն էր, նրա փիլիսոփայության հիմքը: Ես ոչինչ չգիտեմ, սա նշանակում է, որ ես որքան էլ հեռուն շարժվեմ մտքի ասպարեզում,ես չեմ
հանգստանա ձեռք բերածով,ինձ այն պատրանքով չեմ խաբի,թե բռնել եմ ճշմարտության ուղին:
«Ես
գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» սկզբունքը, որով առաջ է շարժվում փիլիսոփան,վերաբերում է նրանց,
ովքեր չգիտեն, որ չգիտեն բայց վիճում են: Նա զրույցը վարում է այնպես, որ զրուցակիցը
շուտով հայտնվում է փակուղու մեջ և սկսում ինքն իրեն հակառակվել: Զրուցակցին թվում
է, թե Սոկրատեսը նույնպես դիտմամբ խճճվում է,որ խճճի իրեն:Սակայն Սոկրատեսյան զրույցի
նպատակը զրուցակցի անգիտության, մոլորության կամ սխալի ցուցանումը չէ.զրույցի ընթացքում
պետք է մեզ հասնի ճշմարտությունը:
Այդ ընթացքում պարզվում է, որ քննարկվող
առարկան ունի շատ չբացահայտված կողմեր ու հատկություններ: Դրանք ընդհանրացնելու համար
Սոկրատեսը կիրառում է այնպիսի մեթոդ, որի դեպքում մասնավորից ընդանում ենք դեպի ընդհանուրը:
Միտքն արտահայտում է ընդհանուրը՝ հենվելով իրերի նման հատկությունների վրա:
Այսպիսով այս արտահայտությունն իր մեջ
ունի լայն իմաստ,որը ցավոք սրտի բոլորը չէ որ հասկանում են:Այսարտահայտությունը
Սոկրատեսի այն երեք հարստություններից մեկն
է, որով պետք է առաջնորդվենք բոլորս:
Комментарии
Отправить комментарий