Ի՞նչ է երջանկությունը


Հետաքրքիր մի հարց՝ իսկ որ՞ն է երջանկությունը, իմ երջանկությունը կամ մեր երջանկությունը…որ ըստ այդմ էլ փորձենք արժևորել մեր օրը պահի իրականության մեջ: Նրա մասին խոսում են անդադար, բայց, չգիտես ինչու այն երբեք չի համապատասխանում իմ պատկերացումներին ու սպասումներին: Այո մարդիկ տարբեր են, տարբեր է նաև երջանկությունը,   դժվար թե սիրահար երիտասարդի ու արդեն կյանքի մայրամուտն ապրող տատիկի, կամ անբուժելի հիվանդությամբ տառապողի, ու կամել թե որբ փոքրիկի երջանկություն կոչվածը նույնը լինի: Իսկ գուցե երջանկությունը հենց այս ակնթարթն է, հենց այս թարմ ու արբեցնող օդը, հենց այստեղ ու հենց հիմա…Ի՞նչ է  պակասում մեզ բոլորիս լինել երջանիկ, միգուցե հու՞յս, սե՞ր, հավա՞տ…Որտե՞ղ է թաքնված երջանիկ լինելու գաղտնիքը, այն շատ մոտ է մեզ, մնում է միայն նկատել այն և ճիշտ ունկնդիր լինել մեր վեցերորդ զգայարանին: Չնայած այն հանգամանքին, որ ես բավականին կարևորում եմ նյութականի առկայությունը երջանիկ կյանքի համար, սակայն այնուամենայնիվ ինձ թվում է, որ երջանիկ կարելի է լինել երբ ներում ես ու ներված ես, երբ հաշտ ես քո սեփական ես-ի հետ և ունես ներքին ներդաշնակություն, երբ գիտես, որ քո կարիքն են զգում և դու կարող ես ձեռք մեկնել ու թեկուզ այդ հասարակ ժպիտով մարդկանց հաղորդել ամենակարևորը՝ հույս, և նրանք զգա՛ն, որ մարդ են և մենակ չեն այս աշխարհում պայքարելու դժգույն իրականության դժվարություններին: Ամենազոր ուժը, որ մեզ մղում է պայքարելու, առաջ ընթանալու և բոլոր քարքարոտ ճանապարհները հարթելու, այն գիտակցումն է, որ պարգևատրվելու ենք մեծագույն երջանկությամբ: 

Комментарии

Популярные сообщения