Երեսուն օր գրադարանում ….



Ինչո՞ւ չաշխատել ու ինչո՞ւ չապրել ինքնուրույն …. Արդեն 17 տարեկան եմ, քիչ տարիք չէ ինքնօրեն ու անկախ մարդ համարվելու համար:
Մի օր հենց այս մտքով արթնացա, ինքս ինձ հարցրի, թե չի՞ եկել արդյոք այն ժամանակը, որ պետք է օրը հագեցնել նաև աշխատանքով: Այդ պահին որոշեցի դիմել հենց մեր կրթահամաիլրին, ուր ես անցկացնում եմ իմ օրվա մե՜ծ մասը: Հարց-խնդրանքով դիմեցի իմ ծրագրի ղեկավար Մարթա Ասատրյանին, իսկ նա ինչպես միշտ օգնելով ինձ՝ ասաց, որ խնդիր չկա: Հետո ինձ ծանոթացրեց աշխատանքին և ես՝ փաստորեն ընկեր Մարթայի և տիկին Մարիի օգնությամբ անցա աշխատանքի: Եկա գրադարան, արդեն, որպես՝ աշխատող:
«Մեծագույն գանձը` լավ գրադարանն է», որը մեր կրթահամալիրն ունի և որտեղ աշխատելն ուղղակի հաճույք է: Շատ գրադարաններ հոգսեր ունեն, այն էլ ինչքան՝ գրքերը հին են, մաշված, շատ քիչ գրքեր կան, հիմնականում՝ գեղարվեստական: Մեր գրադարանը չի պատկանում այդ շարքին, ընդհակառակը՝ միշտ համալրվում է նոր գրքերով՝ նվիրատվությունների, գրադարանային շաբաթների շնորհիվ: Այստեղ տեղի են ունենում սեմինարներ, գրքի քննարկումներ, ընթերցանության ժամեր: Այստեղ ամեն օր այցելում են հարյուրավոր երեխաներ՝ գրքեր վերցնում, հարմար տեղավորվում և անցնում իրենց սիրելի գործին՝ ոմանք կարդում են, ոմանք՝ նկարում, ոմանք՝  խաղում, և ոմանք՝ հիանում: Ուրախությամբ պիտի ասեմ, որ շատերն են իրենց ազատ ժամանակը անցկացնում գրադարանում: Երկու տարբերվող օրեր եմ ունեցել իմ աշխատանքային միամսյակում: Առաջինը, երբ հոկտեմբերի 29-ին, Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում մասնակցեցի Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» հայերեն գրքի շնորհանդեսին, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 30-ն էր, երբ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատողներս և կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները այցելեցինք ՀՀ Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանՍկզբում գրադարանի վարիչը ծանոթացրեց Փափազյան գրադարանի գործունեությանը, սպասարկման մոդելին, ապա՝ Փափազյան գրադարանի դերը ուսանողների և հասարակության կյանքում: Բաց, հաճելի, պարզ ու հարմար միջավայր է:
Այժմ ես զբաղվում եմ հրամանագրքերի, երբեմն նաև գրքերի թվայնացումով, մշակումով և գրադարանի սպասարկումով: Ահա այսքանը իմ աշխատանքի և գրադարանային առօրյայի մասին:

Комментарии

Популярные сообщения