ՍԻՐԵԼԻ ԴԵՐԱՍԱՆ՝ ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ ...


Դավիթ Մալյանը ծնվել է 1904թ.-ին Զաքաթալա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 1918թ.-ին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք։ Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում 1924թ.-ին՝ Արշակ Բուրջալյանի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ։ Կարճ ժամանակ աշխատում է Երևանի առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ դրամայում։

     1929-1930թթ.-ին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում։ Այնուհետև երկու թատերաշրջան անց է կացրել Երևանի Բանվորական թատրոնում։ Հետո դերասանը տեղափոխվում է Հայֆիլմ և 1937թ.-ին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան։Մալյանի դերասանական ակտիվ խառնվածքը դրսևորվել է հատկապես ժամանակակից հերոսների մարմնավորումներում. նա հավաստի կերպարներ է ստեղծել և՜ դրամատիկական, և՜ կատակերգական ժանրերում՝ Վահագն՝ «Արշալույսին», Կարսեցյան՝ «Փորձադաշտ», Կակուլի՝ «Պեպո», Օթարյան, Սմբատ՝ «Պատվի համար», «Քաոս», Օգնև՝ «Ռազմաճակատ», Կլավդիոս, Լաերտ, Յագո` «Համլետ», «Օթելլո», Պարատով` «Անօժիտը» ներկայացումներում  և այլն, որոնց բնորոշ են կերպարների հոգեբանական մանրազնին վերլուծությունը, չափավոր շարժուձևն ու զսպվածությունը: Նկարահանվել է «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.), «Սիրտն է երգում» (1957 թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958 թ.) և այլ կինոնկարներում:  Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» գիրքը: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների: Այսպիսով՝ սիրելի դերասանը մահացել է Երևանում՝ 1976թ.-ի հուլիսի 17-ին:

Комментарии

Популярные сообщения