Երկար սպասված 2013-2014 ուս. տարվա Դիջիպատում:
Ես բոլոր սեբաստացիների նման ցանկանում եմ ներկայացնել իմ կատարած աշխատանքներն և նախագծերը, ճամփորդություններն ու հետաքրքիր հանդիպումները: Սկսեմ նրանից, որ ես Սեբաստացի եմ դարձել այն օրվանից, երբ առաջին անգամ եկա դպրոց` ծանոթանալու տեղի պայմաններին և միանգամից ասեմ, որ այդ օրվանից ի վեր անչափ սիրում եմ մեր դպրոցը: Նոր ուսումնական տարվա հենց առաջին օրը անցկացրել եմ սեբաստացիների հետ՝ Արագածի գագաթին, ի դեպ շատ ուրախ եմ անցկացրածս օրվա համար:
Անցնելով առաջ կներկայացնեմ մեր դպրոցում կատարվելիք անց ու դարձը: Մոբիլ դպրոց, անընդհատ նորը ստեղծող երեխաներ, լավագույն ուսուցիչներ,՝որոնք առաջին հերթին ընկեր են մեզ համար, հաճախակի կազմակերպվող ճամփորդություններ, դասեր, որոնք անց են կացվում նոթբուքերով և վերջապես՝ դպրոց առանց պատերի և միշտ բաց դռներով, ես շատ սիրեցի այս մոտեցումը:
Այժմ ցանկանում եմ ցույց տալ իմ կատարած աշխատանքները, չնայած այն հանգամանքին, որ դրանք այնքան էլ շատ չեն, ես կարող եմ միանշանակ ասել, որ կատարել եմ այդ աշխատանքները մեծ սիրով ու հետաքրքությամբ: Ակումբ ընտրելուց իմ ընտրությունը կանգ առավ անգլախոսների ակումբի վրա, շատ սիրում եմ թե՛ մեր ուսուցչին, և, թե՛ մեր դասապրոցեսը: Այդ դասի ընթացքում իմ ամենասիրած զբաղմունքը դա թարգմաություններ անելն է: Ակումբային գործունեությունից զատ զբաղվում եմ նաև այլ առարկաների նախագծերի իրականացմամբ: Խոսքի մշակույթ, փիլիսոփայություն, անգլերեն, էկոլոգիա առարկաներից ևս կատարել եմ աշխատանքներ,իրականացրել նախագծեր և մասնակցել հանդիպումներին, որոնք կարող եք տեսնել իմ բլոգում: Մեր դպրոցում անցկացրել եմ անթիվ անմոռանալի օրեր իմ նոր ընկերների, ուսուցիչների և առհասարակ ինձ ծանոթ մարդկանց հետ: Գնացել եմ բազում ճամփորդությունների հետևյալ ուղղություններով՝ Գեղամավան, Կաքավաբերդ՝ Խոսրովի արգելոց, մեր երկրորդ մայրաքաղաք՝ Գյումրի, չորս հետաքրքիր և անմոռանալի օրեր ինձ համար մեր Արևմտյան Հայաստանում՝ Վան, Անի, Կարս և ինչպես արդեն նշեցի գիտելիքի օրն Արագածի գագաթին: Ահա այսքանն էին իմ աշխատանքներն անցյալ տարում՝ անընդհատ հետաքրքիր և զավեշտալի դեպքերով լի: Մուտք գործեցինք 2014 թվական, իմ շատ սիրելի Սեբաստացինե՛ր, թող այս տարին լինի բազում նոր ձեռքբերումների և հետաքրքիր նախաձեռնությունների տարի, զինվե՛նք աշխատասիրությամբ, և սկսե՛նք նոր ուսումնական տարին մեծ սիրով ու սպասումներով:
Комментарии
Отправить комментарий