Մեր Արատեսն է

Արատեսն այս օրերին ձմռանն է պատրաստվում: Ճամբարում խիստ ձմեռ չէ, բայց կարծես մոտենում են այդ օրերը: Ավագ դպրոցի խումբն Արատեսում եղավ դեկտեմբերի 7-9-ը: Օրերը սկսում էին մառախլապատ առավոտներով, երբ արթնանում ես ու, կարծես երկնքում ես: Այդ գեղեցկությունը մշտապես կուզեմ աչքիս առաջ լինի: Մինչև կեսօր մառախուղը մնում էր մեզ հետ: Կեսօրից հետո սկսվում էր քայլարշավը ճամբարի տարբեր ուղղություններով: Անձրև դարձող ձյուն է տեղում մշտապես, որը երբեմն հաճելի է, երբեմն՝ ձանձրացնող: Մասնակիցների խմբում կային սովորողներ, ովքեր բազմիցս եղել են Արատեսում և այս անգամվա մեր ճամբարը ինչպես իմ, այնպես էլ իրենց համար, կարոտի կանչով էր: Տաք վառարանի շուրջ կարտոֆիլի պլեճ պատրաստելը, իրար թեյ հյուրասիրելը, ընկերներով ցախ կոտրելը-տեղափոխելը, աղջիկների տաք գիշերն ապահովելու համար տղաների իրար խառնվելն իսկական ընտանեկան միջավայր են ստեղծում, որում ուզում ես երկար մնալ:









Комментарии

Популярные сообщения