Նախագծի իրականացման ընթացք


Ավագ դպրոցի ներքին բակի աշխատանքները շարունակվում են։ «Նոր մուտք, նոր հանդերձարաններ» նախագիծն է՝ իր ընթացքով։ 12-րդ դասարանի սովորողների խմբերն՝ ըստ գրաֆիկի, այգեպաններ Գևորգի և Արմանի հետ, իրենց ամենօրյա աշխատանքով տեսքի են բերում պարտեզը։ Հողի փխրեցում, ծառերի էտ, քարերի հեռացում, նոր դուռ, պատուհաններ, ամեն օր՝ մեր աչքի առաջ փոխվող կրթական պարտեզ։ Մուտքի նորամուտը լինելու է նոյեմբերի 14-ին, որին հրավիրում ենք բոլորին։






Комментарии

Популярные сообщения