Մարզական օր 11-րդ դասարաններում


Մայիսի 2-ը Ավագ դպրոցի 11-րդ դասարանների սովորողների համար մարզական էր: Այսօր 11-րդցի տղաների խումբը՝ մարզիկներ Միքայել Ղազարյանի, Գևորգ Հազարումյանի կազմակերպմամբ, մասնակցեցին ՊՆ կողմից կազմակերպվող համադպրոցական ռազմամարզական պարապմունքներին՝ Երևանի Նուբարաշենի զորամասում: Աղջիկները՝ Ալինա Թումասյանի, Քրիստինե Սահակյանցի կազմակերմամբ իրականացրին մարմնամարզական, առաջին բուժօգնության պարապմունքներ: Սովորողների համար օրը ստուգատեսային էր: Ակտիվ գործի դրվեցին կրթահամալիրի Մայր դպրոցի դահլիճների և դաշտերի գրեթե բոլոր մարզասարքերը:
Առաջարկում եմ դիտել օրվա մասին պատմող տեսաֆիլմը՝ամբողջական պատկեր ստանալու համար:

Комментарии

Популярные сообщения