Առավոտյան ընդհանուր պարապմունք. ապրիլի 8-12
Լուսանկարը` Անուշ Թադևոսյանի (10-րդ դասարան)
Կինո-ֆոտո 2019, Թիֆլիս
Ընդհանուր պարապմունքի ծրագիրն ուղղված է.- Վրաստանի, վրացերենի օրեր կրթահամալիրում
- Հարության տոն
- Երկրագործի օրեր
- Ծաղկազարդ
- Երկուշաբթի - Հասմիկ Մելքոնյան
- Երեքշաբթի - Աննա Երիցյան
- Չորեքշաբթի - Նելի Փիլոյան
- Հինգշաբթի - Հասմիկ Մելքոնյան
- Ուրբաթ - Աննա Երիցյան
Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց, Իսահակյան, Սահյան. ընթերցանության պատասխանատուներ
- Երկուշաբթի - Նունե Մովսիսյան
- Երեքշաբթի - Ելենա Սարգսյան
- Չորեքշաբթի - Հասմիկ Ղազարյան
- Հինգշաբթի - Սոֆյա Այվազյան
- Ուրբաթ - Նունե Մովսիսյան
Պարուսուցման պատասխանատու` Հայարփի Անանյան
Ծրագրում
Երկուշաբթի
- Միասնական երգուսուցում - «Սուլիկո», «Ղվինո կախուրո», «Ծառ ծաղկեցավ»
- Ընթերցում ենք
- Միասնական պարուսուցում - «Ֆնջան», «Տալտալա»
Երեքշաբթի
- Միասնական երգուսուցում - «Յալալի», «Ղվինո կախուրո», «Կարկաչա»
- Ընթերցում ենք
- ՄԻասնական պարուսուցում - «Երեք ոտք», «Պուդուդի ճամբարամի»
Չորեքշաբթի
- Միասնական երգուսուցում - «Ծառ ծաղկեցավ», «Ղվինո կախուրո», «Աշխարհումս իմն դուն իս»
- Ընթերցում ենք
- Միասնական պարուսուցում - «Վանա ձկնորս», «Կարնո քոչարի»
Հինգշաբթի
- Միասնական երգուսուցում - «Քաղհան», «Ղվինո կախուրո», «Սուլիկո»
- Ընթերցում ենք
- Միասնական պարուսուցում - «Էջմիածին», «Էրզրումի շորոր»
Ուրբաթ
- Միասնական երգուսուցում - «Աշխարհումս իմն դուն իս», «Սուրբ աստված», «Ղվինո կախուրո»
- Ընթերցում ենք
- Միասնական պարուսուցում - «Ֆնջան», «12 ոտք»
Օջախի
դրոշա ճեշմարիտեբա
….
Ձմեռն
անցավ...
Եկավ գարուն...
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ....
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ....
Մի մրահոն աղջիկ
տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի...
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի...
Ի՞նչ է ասում
ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Մանուշակներ
ոտքերիս ու
շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
Ծրագրի իրականացնող՝ Սյուզի Մարգարյան
Комментарии
Отправить комментарий