Քաղաքական և քաղաքացիական կուլմինացիոն կետում
Դու կայացնում ես մի որոշում, որի պատասխանատուն, իրականացնող կողմը և կատարողը դու ես: Դա ենթադրում է, որ աշխատանքին պետք է ավելի լուրջ ու մոբիլ մոտենալ, լինել զգոն, գիտակցել նպատակը և որ գրեթե ամենակարևորն է՝ տարածել դրան շրջապատող խելամիտ գաղափարները: Այս օրերին, իհարկե ամեն օր մասնակցել եմ երթերին, հանրահավաքներին և քաղաքական հայացքս շրջանցելով կցանկանամ ընդգծել իմ զգացողություններն ու ապրումները: Պետք է գիտակցել, այո, որ մեր երկիրը հեղափոխական կարևոր փուլում է, կարևոր՝ մեզնից յուրաքանչյուրի համար: Հենց այս անսովոր օրերի ընթացքում է, որ բազում երևույթներ սովորական են դառնում՝ արտասովոր և խորթ լինելով հանդերձ: Ոտքի ելած, և նստածներին, քնածներին չհանդուրժող այս մարդկային մեգազանգվածն այսօր բազմատեսակ փոփոխություններ է ապրել իր կյանքում թե' բարեկրթության, թե' հանդուրժողականության և թե' համերաշխության տեսակետներից, եթե թվարկենք միայն դրական կողմերը: Սկսեցինք սիրել իրար անսպասելի չափով, հոգատար լինել միմյանց նկատմամբ, հաց կիսել միասին, զրուցել-հասկանալ իրար առանց ձայնի որևէ բարձր տոնայնության, հրմշտոցի, ընդհակառակը՝ սիրալիր, հաճույքով, խաղաղ ու կիրթ: Սրանք այն օրերն են, որ հանրապետության հրապարակը դարձել է հարկ, որի տակ հավաքվել, ապրում է մի ողջ ժողովուրդ: Մեկ շաբաթ և ավելի այս օրակարգով աշխատելուց, գործելուց հետո եկավ բոլորիս հայտնի հաղթանակի, աչքալուսանքի երկար սպասված օրը, որոնցով ողողված է ողջ համացանցը՝ բաց, թափանցիկ, հարմար միջավայր: Դեռ անկանխատեսելի է այս օրերի շարունակականության տևողությունը և դեռ շատ ու շատ կխոսենք այս թեմայով ....
Առաջարկում եմ ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերները՝ 1, 2, 3, 4, 5
Լուսանկարներում ապրիլի 23-ի և 25-ի կադրերն են՝ անձնական տեսախցիկից
Комментарии
Отправить комментарий