Ծիսական խոհանոցը՝ Ավագ դպրոցի ճամբարային առօրյայի բաղկացուցիչ
Հունվարի 8-ին, ժամը՝ 11:00 Ավագ դպրոցի սրճարան-խոհանոցում մի խումբ սովորողներ կպատրաստեն տարեհաց:
Տարեհացը հայկական ավանդական կերակրատեսակ է, որը պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 5 բ. ալյուր
- 1 բ. ձեթ
- 1 բ. տաք ջուր
- 1 բ. շաքարավազ
- 1 թ. գ. սոդա
- 1 ճ.գ. քացախ
- 1 բ. մանացված ընկուզեղեն (ընկույզ, նուշ, կաղին, ծիրանակուտ)
- ½ բ. չամիչ
- կանեփ կամ քունջութ՝ վրան ցանելու համար
Պատրաստման եղանակը.
Ալյուրին խառնել շաքարավազն ու սոդան. վրան լցնել ձեթը, քացախն ու ջուրը և շաղել: Խառնել մանրացված ընկուզեղենն ու չամիչը, տեղադրել ալյուրոտած ջեռոցի ամանում, մեջը խրել պայմանական միջինքը, վրան ջուր քսել, ցանել սերմերը և
թխել միջին ջերմաստիճանով ջեռոցում 35 – 40 րոպե:
թխել միջին ջերմաստիճանով ջեռոցում 35 – 40 րոպե:
Պատրաստմանը մասնակցող սովորողներ.
- Հովհաննիսյան Սուսաննա
- Խաչիկյան Վրեժուհի
- Աբգարյան Էլիզա
- Սարգսյան Եվա
- Ավետիսյան Աննա
- Ջանոյան Էլեն
- Սահակյան Արփի
- Մամիկոնյան Նարե
- Ադամյան Շուշան
- Զախարյան Քրիստինե
- Կարապետյան Էլեն
- Սիմոնյան Ռիմա
Комментарии
Отправить комментарий