Եռօրյա հայրենագիտական-ճանաչողական ճամբար Դիլիջանում
Մեկնում՝ Մայր դպրոցից փետրվարի 24, ժամը՝ 16:00 - վերադարձ փետրվարի 26, ժամը՝ 16:00
Երթուղի՝ Երևան-Սևան-Դիլիջան
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Ջուլի Սիմոնյան, Նելի Փիլոյան
Նպատակը՝
- մշակութային, նախագծային
- քայլք, հայրենաճանաչում, ինքնակրթություն
- «Լուսանկարչական էքսպեդիցիա Սևանի շուրջը» նախագծի տարածում-իրականացում
- բանահավաքչական աշխատանքի իրականացում
- բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
- «Կարիքավորին օգնելը՝ սեբաստացու ցանկություն» նախագիծ
Նախահաշիվ՝ սնունդ՝ 3000դր. + գիշերակաց՝ 2000դր. + երթուղային՝ 5000դր.
Գիշերակացը՝ «Հովք» հյուրատանը
Ֆոտոպատումների պատասխանատու՝ լուսանկարչության խմբի սովորող՝ Մելինե Մարտիրոսյան
Օրակարգ
Մեկնում փետրվարի 24
16.00 Մայր դպրոցից
16.00 - 18.00 ժամանում Դիլիջան, տեղավորում
18:30 Ընթրիքի պատրաստում
19.00 ընթրիք
19.00 – 21.00 նյութերի հրապարակում մեդիայում
21.00- 22.00 ազատ ժամ, քուն
Փետրվարի 25
08.00 - 09.00 վեր կաց, հիգիենայի ժամ
09.00 – 10.00 մարզական ժամ
10.00 – 11.00 նախաճաշ
11.00 – 12.00 քայլարշավ Դիլիջանում, ռեպորտաժների նկարահանում
12.00 - 14.00 Այցելություն Դիլիջան քաղաքի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», նվերների հանձնում, շփում հաստատության սովորողների հետ, ծնոթացում առօրյային
14.00 - 15.00 Այցելություն Դիլիջանի Համայնքային կենտրոն
15.30 Ճաշ
16.30 - 18.30 Կրոնական և մշակութային անցուդարձ, այցելություն Հաղարծնի վանքային համալիր
18.30 – 19.00 ընթրիքի պատրաստում
19.00 ընթրիք
20.00 – 21.00 քննարկումներ, ակտիվ խաղեր, երգ, պար
21.00 նյութերի հրապարակում մեդիայում
22.00 ազատ ժամ, քուն
Փետրվարի 26
08.30 – 09.30 վեր կաց, հիգիենայի ժամ
09.30 - 10.00 նախաճաշի պատրաստում
10.00 – 11.00 նախաճաշ, իրերի հավաքում
11.00 - 12.30 Դիլիջանյան թափառումներ, մարզական խաղեր, մրցույթներ
13.00 - 15.00 Մասնակցություն ռուսական «Մասլենիցա» տոնին
15.30 Ժամանում Երևան
Комментарии
Отправить комментарий