Գյումրիապատում կամ «Կայծերը» Արևիկ գյուղում
Կրթահամալիրի «Կայծեր» պարային 8 հոգանոց խումբը հունիսի 6-ի առավոտյան շարժվեց դեպի արդեն մեր երկրորդ մայրաքաղաքը դարձած Գյումրի: Գնացինք Արևիկը ճանաչելու, բնակիչների կյանքով ապրելու, առօրյային ծանոթանալու, ազգային մշակույթը տարածելու տեղի «Հրայրք» խմբի հետ: Եղանք Ձիթողցաց տանը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և պարեցինք Գյումրու պետական Մանկավարժական համալսարանում: Գնացինք Հարգելիենց տուն, ծանոթացանք ընտանիքի անդամների հետ, արժանացանք շատ լավ հյուրընկալության, հյուրասիրության և գիշերն անցկացրինք այնտեղ: Հաջորդ օրն առավոտյան գնացքով ճամփա ընկանք դեպի Երևան:
Комментарии
Отправить комментарий