Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»
Նախագծի տևողությունը

1.Զահրատ 



Առաջադրանք
§  Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:
Արևմտահայ բանաստեղծ Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924  Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:


§  Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:
Կիկո կամուրջին վրայ է
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կ՚ ընէ կ՚ երթայ
Կիկօ բազրիքին յենած կը նայի
Ամէն շոգենաւ գալուն Կիկօ կ՚ ուրախանայ
Կամուրջին վրայ է Կիկօ
Քիթը վեր վեր կը քաշէ
Մարդիկ կու գանմարդիկ կ՚ երթան
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կ՚ ընէ կ՚ երթայ

§   Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Կարդալ «Մայմուն» բանստեղծությունը:  Ընթերցանություն, քննարկում, բառերի ուսումնասիրություն:
Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են
Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է:
Ծաղրածու
Ծաղրածու, որ ասում եմ, կապիկ մի կարծեք,
Տան սև կատվի անունն է
Կատու, որ ասում եմ, սիրուն մի կարծեք,
Աշխարհի ամենատգեղ կատուն է
Սև, որ ասում եմ, մուգ սև մի կարծեք,
Սևության մեջ աչքերը դեղին են
Դեղին, որ ասում եմ, արև մի կարծեք,
Արևը մեկն է, աչքերը՝ երկուսը
Երկու, որ ասում եմ, առանձին-առանձին մի կարծեք,
Երկուսի երազանքն էլ մեկն է
Երազ, որ ասում եմ, մեծ բան մի կարծեք,
Մի մարդու կողմից սիրվելն է:



Комментарии

Популярные сообщения