Սովորեցինք Կոմիտասի անսովորները ....

Երեկ «Սեբաստիա» համերգասրահում՝ ժամը 11:00-ին տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված Կոմիտասի չհնչեցված երգերի սովորելուն: Կազմակերպել էին նոր դպրոցի և միջին և ավագ դպրոց-վարժարանի երգի դասավանդողներ՝ Տաթև Ստեփանյանն ու Մերի Առաքելյանը:
Դասի ընթացքում նրանց օգնությամբ սովորեցինք  «Սարեն կուգաս սեյրան կենես» և «Հեյ գյուլ եմ» Կոմիտասյան ստեղծագործությունները: Շատ տպավորված եմ այդ 45 րոպեներից, թեպետ ծանոթ էին այդ երգերին, բայց իսկապես սովորեցինք և ամրապնդեցինք այնպես, որ ցանկության դեպքում էլ չենք կարող մոռանալ: Տպավորիչ էր երգել այն երգերը, որոնք տասնյակ տարիներ շարունակ մնացել են արխիվում և միայն հիմա վերածնվել են՝ կրկին սեբաստացիների նախաձեռնությամբ: Անչափ ուրախ եմ նրանց՝ պարբերաբար մեզ նմանատիպ «նվերներ» մատուցելու համար, քանի որ ես այս ամենը համարում նվեր մեզ համար:

 Ձայնագրությունը՝ այստեղ: 




Комментарии

Популярные сообщения