Մայրության տոն Լիլիթ Պիպոյանի հետ ...
Մայրերին, և առհասարակ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կարելի է անվերջ բացա-հայտել, փառաբանել, նվիրել և նվիրվել: Հենց այս գարնանային սքանչելի տոնի առիթով էլ երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը մատուցեց գեղեցիկ մի նվեր՝ համերգի տեսքով: Սպասված և բացառիկ համերգ էր ...
Սկզբում ինչպես միշտ արդեն ավանդական դարձած այդ եռ ու զեռը, որ ամեն ինչ լինի պատշաճ, համախմբված և կազմակերպված, և քանի որ մենք ունենք ընկեր Մերի Առաքելյան, որն արդեն այդ գործի վարպետն է, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որոշել և սպասում էինք, որ լինի: Համերգից մեկ ժամ առաջ մեդիակենտրոն ժամանեց Լիլիթ Պի-պոյանը և սկսվեցին նախապատրաստական աշխատանքները: Եվ իհարկե առանց րոպե անգամ կորցնելու՝ ճիշտ ժամը 15:15 սկսվեց համերգը: Իսկապես սպասում էինք այս հան-դիպմանը, նախապես ծանոթացել էինք նրա կատարումներին և շատ հավանել դրանք: Համերգի ընթացքում հնչեցին հեղինակային երգեր ու ժողովրդական երգերի մշակումներ: Ուղիղ մեկ ժամ մեդիակենտրոնում արագ ու անհասկանալի անցավ: Տպավորված ու մեծ էներգիա ստացած «Էսօր ուրբաթ է, պաս է ...» և «Սոնա յար» երգելով հեռացանք մեդիա-կենտրոնից:

Комментарии
Отправить комментарий