Ազգայինը ներկայացնելուց ...

Երեկ երեկոյան վերջապես եկավ մեր կողմից սպասված ազգայինը ներկայացնելու պահը: Բոլոր խմբերը պետք է ներկայացնեին իրենց ազգային երգը, պարը և տարազը:
 Երկար ժամանակ չտրամադրելով` կարողացանք ներկայացնել և ծանոթացնելով մեր ազգայինին ավելի հարազատ դարձնել Հայաստանը ճամբարի մասնակիցներին:
  Ամեն ինչ տե՜ղը տեղին ... մոբիլ կերպով հայերով ստեղծեցինք «Բուլաչաուրյան Սեբաստացիներ» երգչախումբը, երգեցինք կրթահամալիրում հաճախ հնչող կոմիտասյան «Սոնա յար» երգը, օրվա ընթացքում Լոռու և Տավուշի սովորողներին նույնպես սովորեցնելով մեր շատ սիրելի «Շամ քելեցի, դամ քելեցի»-ն, միասին պարեցինք, իսկ ազգային տարազը ներկայացրեց Աստղիկը: Մոբիլ, արագ և միաժամանակ շա՜տ գեղեցիկ ստացվեց ամեն ինչ: Բոլորը հիացել էին մեր խմբի հնարամտությամբ, ճաշակով և մոբիլությամբ:






Комментарии

Популярные сообщения