«Ես կարողանում եմ»

Նախագիծ
«Ես կարողանում եմ» ստուգատեսը վարժարանում
Ստուգատեսը հնարավորություն կտա սովորողին իր անցած ուսումնական տարվան զննական հայացքով նայելու, ինքնագնահատելու: Սովորողները աշխատում են դասարանում՝ համապատասխան դասաժամին: Դրա համար լրացնում են աղյուսակ, որի սյունակներից մեկում գրում է կարողությունը, մյուսում՝ աչդեն արված աշխատանքի հղումը կամ նոր օրինակ: Վարժարանի կայքում բացվում է այդպիսի բաժին, և աշխատանքները հավաքվում են այդտեղ:
Կարողություն
Աշխատանք
Մայրենի խոսքի մշակույթ
Կարողանում եմ Ընթերցելուց հետո վերլուծել բնագրերը, գտնել խոսքի պատկերավորման բառային և շարահյուսական միջոցները, մասնակցել քննարկումներին, բանավեճերին, կարծիք արտահայտել, հիմնավորել այն, գրել թեստային աշխատանք, կատարել բառակազմական, ձևաբանական, շարահյուսական և կետադրական վերլուծություններ։



Գրականություն(թվարկել կարդացած ստեղծագործությունները )
Կարողանում եմ կարդալ, վերլուծել, կարծիք արտահայտել, գտնել խոսքի գեղարվեստական արտահայտչամիջոցները, ներկայացնել ստեղծագործության գլխավոր հերոսներին՝ արդարացնելով, քննադատելով, մեղադրելով։ Գրել փոքրիկ էսսեներ։




Անգլերեն
Կարողանում եմ կարդալ և հասկանալ B1-3 մակարդակի տեքստեր, խոսելու կարողությունը՝ 2013-14 ուս. տարվա ընթացքում  զարգացրել եմ իմ խոսելու կարողությունը հասցնելով B1-1 մակարդակի։ Օրինակ՝ մարդկային փոխհարաբերությունների, առողջ ապրելակերպի, մեր դպրոցի, գնումների, ընտրած մասնագիտության և առօրյա կյանքին վերաբերող այլ թեմաներով։ Կարողանում եմ լսելով հասկանալ չթարգմանված երգերի և ֆիլմերի հիմնական բովանդակությունը։ Դասաժամերին դիտել ենք «Mind your language» և «Extra english» ֆիլմերը:
Գրելու կարողությունը՝ զարգացրել եմ հասցնելով B1 մակարդակի։ Կարողանում եմ թարգմանություններ անել, գրել նյութեր mskh.am-ի համար, գրել կարճ նամակներ և հասկանում եմ B1-B2 մակարդակի գրված տեքստեր։ 
http://julisimonyan.blogspot.com/p/english.html
https://www.youtube.com/watch?v=2QIW4GLK22k
https://www.youtube.com/watch?v=GihMy53XcAg



Մաթեմատիկա
Մաթեմատիկա առարկայից կարողանում եմ կատարել տարբեր գործողություններ կապված ռացիոնալ, բնական, իրական թվերի հետ, որոնց մասին կարող եք ծանոթանալ իմ բլոգում:


Պատմություն
Պատմություն առարկայի նախագծային ուսուցումը իրենից ենթադրում է հայոց և համաշխարհային առավել կարևոր թեմաների համակողմանի և խորքային հետազոտում, պատմության այս կամ այն ժամանակաշրջանում տեղ գտած պատմական պրոցեսների և ժամանակակից իրադարձությունների համեմատում, նրանց միջև գոյություն ունեցող օրինաչափ կապի բացահայտում։ Բացի այդ, պատմությունը սովորեցնում է ուսումնասիրելով անցյալը հասկանալ ներկան և կանխատեսել ապագան։ Պատմություն առարկայի խնդիրներից է նաև սովորողի ինքնուրույն, քննական, հետազոտական մտքի զարգացումը։




Էկոլոգիա
Էկոլոգիա առարկայի դասընթացների ընթացքում սովորել եմ գտնել լուծումներ էկոլոգիական խնդիրների համար, պահել շրջակա միջավայրը հնարավորինս մաքուր և բնության հետ ամեն քայլ անել մտածված և խնայողաբար: Տվյալ դեպքում փորձել եմ գտնել աղբի հիմնախնդիրները:


Արվեստ
Այս դասընթացների ընթացքում հասցրի ճանաչել բազմաթիվ աշխարհահռչակ և տաղանդավոր արվեստագետների, որոնց մինչ այժմ չգիտեի: Նրանց շարքից է նաև մեր շատ սիրելի դերասան Դավիթ Մալյանը, որի մասին ավելի մանրամասն ներկայացրել եմ իմ բլոգում:


Ակումբ
Մասնակցել եմ ակումբային ուսումնական պարապմունքներին, քննարկումներին, երթուղու ընտրությանը, կազմակերպչական հարցերին, ճանապարհորդել և այդ ամենի արդյունքները ներկայացնել ավագ դպրոցի ենթակայքում:



Ընտրությամբ դասընթացներ






Ուսումնական պլանից դուրս(ինքնակրթությամբ, լրացուցիչ կրթությամբ)
Կազմել առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիրը, ներկայացնել այն:



Комментарии

Популярные сообщения