Համակարգչից ավելորդ կախվածություն, թե՞ դարի պահանջ

Իհարկե, գաղտիք չէ, որ մեր ծնողների և նրանց հասակակիցների համար խորթ է «facebook», «mail», «twitter», «instagram»  և նմանատիպ բառերը: Մեզնից ոմանք չեն ընդունում և շատ հաճախ քննադատում են համակարգչի առկայությունը առօրյա կյանքում, համարելով այն  21-րդ դարի «անբուժելի հիվանդությունը»:
Այսօր համացանցը մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Դեռ  մի քանի տարի առաջ համակարգչի  մասին շատերը  անգամ գաղափար չունեին, իսկ այսօր առանց համակարգչի օգնության պարզապես  հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը:  2013թ տվյալներով աշխարհում ինտերնետից օգտվում է շուրջ  երեք միլիարդ մարդ, շատերի համար այն դարձել է անբաժանելի «ընկեր»:
Սոցիալական  ցանցի ազդեցությունը Հայաստանում վերջին 1-2 տարիների ընթացքում կտրուկ մեծացել է։ Մարդիկ մեկ ժամ անցկացնելով համակարգչի առջև, համացանցում գտնում են ժամանցային խաղեր, ծանոթանում իրենց աշխատանքին առնչվող մասնագիտական նորություններին, շփվում ընկերների հետ, և առհասարակ «ինտերնետ» կոչվածը հնարավորություն է տալիս տեղեկանալ ամբողջ աշխարհից ընդհամենը մի քանի վայրկյանում և ընդհամենը մի քանի մատի շարժումներով, սակայն ցավոք սրտի, այս ամենն ունի նաև իր բացասական կողմերը։ 

Իսկ ե ՞րբ է  համակարգչով տարվածությունը կամ հետաքրքրվածությունը անցնում նորմայի սահմանները և վերածվում կախվածության։ Համակարգչից կախվածությունը կարող է հանգեցնել հոգեբանական շեղումների, երբ մարդու մոտ անընդհատ ցանկություն է առաջանում նստել համակարգչի առջև. այդ ժամանակ մարդը  կորցնում է ժամանակի զգացողությունը, կտրվում է իրականությունից և նույնիսկ  չի նկատում իրեն շրջապատող մարդկանց։ Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես համացանցն աստիճանաբար մեկուսացնում են մեզ իրականությունից, տանում դեպի երևակայական` վիրտուալ աշխարհ: Մենք կարող ենք աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով: 
Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքները` առանց հասկանալի դրդապատճառի։ Այդ բաժնի մեջ մտնում է նաև համակարգշային կախվածությունը։ Սակայն այնուամենայնիվ մարդկությունը կողմ է համակարգչի առկայությանը, ավելին՝  ապրիլի 4-ին ողջ աշխարհը նշում է ինտերնետի միջազգային օրը




Комментарии

Популярные сообщения