Վազող ամառվա մեկ շաբաթն Արևելքում

Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի (10-րդ դաս.)
© Սեբաստացի TV 2018

 Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Արևելյան դպրոցում Ամառային դպրոց-լողափնյա բաց ճամբարի հերթափոխն էր: Առաջարկվեց լինել ճամբարային այդ փուլի ղեկավար-կազմակերպիչը, և ես սիրով համաձայնվեցի: Դեռ հուլիսի սկզբին էր եղել նախաձեռնությունը ու մինչ ճամբարի առաջին օրը, հասցրել էի բավականին լարվել, մտահոգվել՝ կստացվի՞ արդյոք, թե՞ ոչ: Պատասխանատու գործ է, այն տարիքի երեխաների հետ պիտի աշխատեի, որոնց հետ երբևէ չէի աշխատել: Ամառային այս վազող օրերում չնկատվեց ամբողջ սպասված հուլիսի միանգամյա թռիչքը: Հասկանալի է, եկավ այդ ամսի 30-ը  և դա ճամբարի մեկնարկն էր: Մի փոքր խառնված, շփոթված կամ լարված (որ բառը Ձեր սրտով կլինի) էի: Երեխաների հանդեպ, իհարկե, ինչպես շատերը, ես էլ ունեմ մեծ սեր, ձգողականություն: Ճամաբարականներին հանդիպելուց, նրանց հետ ծանոթանալուց հետո ամեն բան փոխվեց. միանգամից մտերմացանք, մթնոլորտը՝ գունավորվեց, ջերմացավ, ու հենց այս ջերմության մեջ էլ անցան մեր երկրորդ, երրորդ, չորրորդ ու հինգերորդ օրերը:
Այս օրերին ինձ օգնականներ եղան Ավագ դպրոցի ակտիվ աղջիկների մի խումբ, ովքեր էին՝ Գոհար Սմբաթյան, Շուշան Ադամյան, Եվա Բերվերյան, Անգելինա Արզումանյան: Ճամբարին մասնակցություն ունեցավ ընդհանուր 28 սովորող, որոնցից 11-ը աղջիկ են, 17-ը՝ տղա, 9-ը Սեբաստացի սովորողներ են, 19-ը՝ հանրապետության այլ դպրոցներից:
Շնորհակալ եմ ամառային այս շաբաթվա համար:
 

Комментарии

Популярные сообщения