Էկոհայրենագիտական ճամփորդություն դեպի հարավային Հայաստան
Հոկտեմբերի 6,7,8
Ճամփորդության նպատակը
·
ճանաչողական, հայրենագիտական արշավ
Նախապատրաստական փուլ
·
էլեկտրոնային քարտեզով գծագրել ճամփորդության երթուղին, կանգառները
· ըստ դասընթացի ծրագրի դիտել «Հայաստանի կոտրվող ողնաշարը»,«Ամուլսար. պետության բնանտարբերությունը»
ֆիլմերը
· բլոգներում հրապարակել՝ հարավային Հայաստանի պոչամբարների, հանքարդյունաբերության մասին տեղեկություններ
Ճամփորդության ընթացքը, կանգառները
· Այցելություն Ամուլսարի ոսկու հանք,զրույց գյուղացիների, հանքի պատասխանատուների հետ
· կանգառներ պոչամբարներում, ուսումնասիրություն
· այցելություն Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան
· Գետը քաղաքում՝ Որոտան,Ողջի
· հայրենագիտություն՝ այցելություններ բնության հուշարձաններ, պատմամշակութային վայրեր ըստ նշված երթուղու
Օր առաջին
Մեկնում Մայր դպրոցից (Բաբաջանյան պողոտա)
Կանգառներ՝ Արենի, Ամուլսար, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր,Գորիս,Խնձորեսկ
Օր երկրորդ
Կանգառներ՝Կապան, Արծվանիկ, Քաջարան,Ջակատեն գյուղ(գիշերակաց)
Օր երրորդ
Կանգառներ՝ Տաթև, Շամբի ջրամբար, Երևան
Գիշերակացը՝ Միլենա Թևատրոսյանի տանը՝
Ջակատեն գյուղ
Սնունդ օրական՝ 1000 դրամ՝ 3*1000=
3000
Տրանսպորտ՝ 10. 000
Ընդամենը՝ 13.000 դրամ
Գումարի չափը կարող է նվազել մինչ 10.000 դրամ, կախված տրանսպորտի հետ պայմանավորվածությունից
Արժեքի մեջ չի մտնում Տաթևեր ճոպանուղու տոմսի արժեքը՝ միակողմանի տոմսը՝ 3000դրամ, երկկողմանի` 4000 դրամ
Անհրաժեշտ իրեր
Տաք հագուստ, անձրևապաշտպան հագուստ, հարմար կոշիկներ, ծածկոց կամ քնապարկ, առաջին օրվա ճանապարհի սնունդ, ջուր
Комментарии
Отправить комментарий