Գրաբարի օլիմպիադա

1.   Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:
Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհԻբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորաԵւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցինԴարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:
  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանինԱրդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկԱսեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:

Նա մի տանուտեր էր, որ այգի տնկեց և ցանցով պատեց այն և փորձեց այնտեղ հնձան կառուցել: Շինեց աշտարակ և այն տվեց մշակներին և գնաց օտար աշխարհ:
Երբ պտուղը հավաքելու ժամանակը եկավ ուղարկեց իր ծառաներին` մշակներից իր բաժինը վերցնելու։ Մշակները հավաքեցին նրա ծառաներին, ոմանց տանջեցին, ոմանց սպանեցին, ոմանց էլ քարկոծեցին: Դարձյալ ուղարկեց֊, առաքեց ծառաների՝ ավելի մեծ թվով, սակայն նրանց հետ նույնը կատարվեց: Հետո նրանց մոտ ուղարկեց իր որդուն և ասաց «Թերևս ամաչեն իմ որդուց»: Իսկ մշակները, երբ տեսան նրան, մտածեցին իրենց մտքում. «Սա է նրա ժառանգը, եկեք սպանենք և տեր դառնանք նրա ունեցվածքին»: Եվ բռնելով հանեցին նրան այգուց դուրս և սպանեցին: Հիմա, երբ այգու տերը գա, ինչպե՞ս կվարվի ծառաների հետ:
Ասում են` նա չարին չարով կհատուցի, իսկ այգին կտա այլ մշակների, որոնք կտան իր բաժին պտուղը ճիշտ ժամանակին:
Առաջադրանքներ.
  1. Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
Պատեացպատել
Առնուլվերցրեց
Զպտուղսպտուղը
Սորա – սրա
Զչարս - չարը

  1. Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Չարին պետք չէ չարով հատուցել. աշխարհը այդ դեպքում կխեղդվեր չարությունից: Հարկավոր է ներողամիտ լինել, կամեցող և հանդուրժող:


1.   Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
«Խնդրանք իմաստության», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ», «Առավոտյան աղոթք»
«Առավոտյան աղոթք»
Ա. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
«Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
Բ. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
«Խնդրանք իմաստության»
Գ. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
«Աղոթք ճաշից առաջ»
Դ. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:
3. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
  1. Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
  2. Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:




Комментарии

Популярные сообщения