Մեկնարկն Իրական դպրոցում

Հայաստանի մայրաքաղաքում և արդեն մի քանի մարզերում գործող Իրական դպրոցը ևս սեպտեմբերի 1-ը ոչ աշխատանքայինից չէր դարձրել աշխատանքային և ուսումնական տարվա մեկնարկը տոնում էր այսօր: Իրական դպրոցը ստեղծվել է 2017 թվին` 20 սովորողով, սակայն այսօր դպրոցի բոլոր մասնաճյուղերում միասին սովորողների թիվը հասնում է 150-ի: Գործընկեր դպրոցի հրավերով այսօր կրթահամալիրի հինգ հոգիանոց խումբը եղավ այնտեղ, մասնակցելու տարեսկզբյան միջոցառմանը: Նկատելի աճել է դպրոցը, որտեղ այսօր տոնական տրամադրութուն էր. սեպտեմբերիմեկյան ժպիտներով, մի փոքր հուզված սովորողներ, ծնողներ ամենատարբեր հյուրեր: Կազմակերպիչների կողմից փոքր ներկայացում եղավ 2019-2020 ուստարվա ծրագրերի մասին, որից հետո պարատուն դպրոցի բակում: 

Комментарии

Популярные сообщения