Տեխնոլոգիա դասընթաց.«Խոհարարական հմտություններ»

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Սեբաստացի TV 2019
Նախագիծն ուղղված է 2019-2020 ուսումնական տարում Միջին դպրոցի սովորողների տեխնոլոգիա դասընթացի կազմակերպմանը: Դասընթացի շրջանակներում սովորողները կզբաղվեն արտադրությամբ ուսուցմամբ:
Նախագիծ 

Նպատակ
  • Տեխնոլոգիա դասընթացի այլընտրանքային կազմակերպում
Ժամկետ
  • 2019-2020 ուսումնական տարի
Պատվիրատուներ
  • 6-8-րդ դասարանի սովորողներ
Նախապատրաստական փուլ 
  • զրույց-քննարկում սովորողների խմբի, Մայր դպրոցի խոհարարների և ընդմիջման կազմակերպիչների հետ
  • կերակրատեսակի որոշում
Ընթացք
  • մթերքի գնում, կերակրատեսակի պատրաստում, վաճառքի կազմակերպում
  • վարպետության բաց դասեր մասնագետ-խոհարարների հետ
  • հմտությունների փոխանակման ծրագրեր
Արդյունք
  • խումբը տիրապետում է խոհարարական հմտությունների
  • ծանոթանում է առեվտրային փոքր շուկային
  • դասընկերների խումբն անցնում է հավես աշխատանքի խոհանոցում
  • կատարած աշխատանքի արդյունքով խումբը կարողանում է պարգևատրվել ուսումնական ճամփորդությամբ 
Անհրաժեշտ է
  • աշխատանքային սենյակ՝ խոհանոց, որտեղ կլինի ջեռոց, խոհանոցային սպասք


Комментарии

Популярные сообщения