«Մուտք» ճամբարի սևանյան փուլին մասնակցած ճամբարականների մասին

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Հունիսի 29-հուլիսի 1
  1. Ղազարյան Կարեն - Ընդունակ տղա է, բայց ճամբարի օրերին նկատելի չի եղել իր ակտիվությունը: Լողում է, ճամփորդական պատում չի հրապարակել:
  2. Սարգսյան Համլետ - Ներառվող է, ակտիվ գործունեությունով, լողում է, բայց չունի գիտելիք, ընդունակություններով աչքի չի ընկել, ունի բանգլադեշյան շրջապատ:
  3. Չաթալյան Ավետիս - Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող է: Ծխող է, չունի պահելաձև, անկարգ, անընդունակ սովորող է: Միանշանակ կողմ կլինեմ տղայի դպրոցում չսովորելուն:
Հուլիսի 8-10
  1. Ղազարյան Մոնիկա - Ավարտել է թիվ 181 հիմնական դպրոցը: Կրթահամալիրն ընտրել է միայն ազատություն բառը հասկանալով: Ճամբարային երեք օրերի ընթացքում չնկատվեց սովորողին բնութագրող ոչ մի անելիք: Խնդրահարույց է:
  2. Հակոբյան Սիլվի - Երեք օր եղավ ինստագրամյան իր էջի ուղիղ եթերում, հանձնարարված մեկ ուսումնական առաջադրանքն այդպես էլ չարվեց, համոզելով ներառվեց երգող խմբի մեջ:
  3. Մադյան Նարեկ - Բանիմաց տղա է, ունի իրեն բնորոշ պահելաձև, հեշտ ներառվող է, լավ լողում է, ունի խմբային աշխատանքը լավ ղեկավարելու հմտություն: Չի սիրում պարել, բայց փոխարենը պատրաստ է անել խմբին վերաբերող բոլոր մյուս անելիքները:
  4. Գրիգորյան Մանե - Կրթահամալիրի պատմության դասավանդողի՝ Վարդան Կարապետյանի բարեկամն է: Հանգիստ, խաղաղ աղջիկ է: Ներառվող է, խնդրահարույց չէ: Աղջկան վերաբերող շատ բան չի նկատվել:
  5. Դավթյան Թամարա - Հետաքրքիր, սիրվող աղջիկ է: Տնարար է, իսկական ճամբարական: Ունի գիտելիքների պաշար, սիրում է ներկայանալի գործերի համար մանրակրկիտ աշխատել: Կրթահամալիրի հանդեպ սեր է նկատվել: Հավես ներառվեց, մտերմացավ սովորողների հետ:
  6. Ղազարյան Էլեն - Համեստ, սուսիկ-փուսիկ աղջիկ է: Ճամբարային օրերին արեց իրենից հասնելիքը: Ներկայացավ նախագծային խմբում, ներառվեց, սիրեց ճամբարային առօրյան:
  7. Պետրոսյան Արման - Արմանը եկել է Ախալցխայից: Ամաչկոտ, զուսպ, հասուն, ընդունակ, ներառվող տղա է: Սիրեց մեր առօրյան, ապրեց ճամբարային մեր օրակարգով:
  8. Սարիբեկյան Լիլիթ - Կրթահամալիրի 2016 թվ. շրջանավարտի՝ Լաուրա Սարիբեկյանի քույրիկն է: Ծանոթ է կրթահամալիրին,գործող կրթական համակարգին: Աշխատասեր չէ, սիրում է անել այն,ինչ իրեն պետք է:
  9. Հակոբյան Անի - Հավես, ամաչկոտ, բանիմաց, ընդունակ աղջնակ է: Սիրում էկրթահամալիրը, կրթահամալիրի դասավանդողներին:
  10. Ներսիսյան Հասմիկ - Հանգիստ, խաղաղ աղջիկ է: Զուսպ է, սիրով ապրեց ճամբարային երեք օրերը: Չեղավ ոչ մի դժգոհություն ո՛չ իրենից, ո՛չ էլ մեզնից՝ իր նկատմամբ:






Комментарии

Популярные сообщения