Սովորողների ուսումնական բլոգների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին. 11-րդ դասարան
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի
Սեբաստացի TV 2019
- Շուշան Ադամյան – Բոլոգում Ավագ դպրոցը գրված է չակերտների մեջ, ընտրությամբ գոչծունեության բաժինները հին են: Նյութեր են հրապարակվել 2016, 2017 թվականներին:
- Ժորա Ասլանյան – Բոլոգում նշված չէ սովորողի անունը, ազգանունը, դասարանը, դպրոցը, կրթահամալիրը: Բաժիններն ամբողջական չեն:
- Արման Ավետյան – Բլոգում ընթեռնելի չէ սովորողի անունը, ազգանունը, դասարանը, դպրոցը, կրթահամալիրը: Չգտա սովորողի մասին պատմող կարևոր հատվածը:Առկա չեն ընտրությամբ գործունեության բաժինները:
- Էդիտա Գալստյան – Բլոգում չկա սովորողի դպրոցը, դասարանը հստակ չէ: Բաժիններին թարմացում է պետք: Ընտրությամբ գործունեության բաժիններում վերջին նյութը տեղադրված է 2017 թվականին:
- Կառլեն Գասպարյան – Նորմալ է
- Հրաչ Եղիազարյան - Բոլոգում նշված չէ սովորողի դպրոցը, կրթահամալիրը, նշված է 10-րդ դասարան: Ընտրությամբ գործունեության բաժինները չեն երևում: Չգտա սովորողի մասին պատմող կարևոր հատվածը:
- Դոնարա Թովմասյան – Բլոգում նշված չէ սովորողի դասարանը, դպրոցը: Չգտա սովորողի մասին պատմող կարևոր հատվածը: Արտաքին հղումներում նշված է Գեղարվեստի դպրոցի ենթակայքի հղումը: Չգտնվեց ընտրությամբ գործուեության բաժինը:
- Սարո Թովմասյան – Բլոգը վատ վիճակում է: Նշված չէ անունը, ազգանունը, դասարանը, դպրոցը, կրթահամալիրը: Բաժինները թարմացման կարիք ունեն, չկա ընտրությամբ գործունեության բաժինը, սովորողի մասին պատմող կարևոր հատվածը: Չկա սովորողի մասին պատմող բաժինը:
- Սարգիս Խաչատրյան – Բլոգում չկա դասարանը, կրթահամալիրը: Նյութեր չեն հրապարակվում, բաժինները կիսատ-պռատ են:
- Վրեժուհի Խաչիկյան – Դասարանը հստակ չէ, բաժինները կիսատ են, ընտրությամբ գործունեության բաժիններ չեն երևում: Հայոց լեզվի բաժնում վերջին նյութը հրապարակվել է 2018թ. նոյեմբեր ամսին: Նյութերը չեն կրճատվում, իր մասին պատմող նյութ չկա: Վրացերեն բաժնում վերջին նյութը՝ փետրվարի 21, 2019թ.:
- Մերի Կարապետյան – կրթահամալիրի անունն առանց չակերտների է, դասարաը հստակ չէ: Չկա ընտրությամբ գործունեության բաժինը, վերջին նյութը հրապարակված է 2019 թվականի հունվարի 31-ին:
- Ռուբեն Հակոբյան – Չի երևում դպրոցը, դասարանը: Բաժիններն ամբողջական չեն, չկա ընտորթյամբ գործունեությունը, իր մասին պատմող նյութը: Հրապարակումները կրճատված չեն: Վերջին մի քանի հրապարակումները կատարված են 2018 թ. դեկտեմբերին (մայրենի, անգլերեն, պատմություն): 2019 թվականից կա միայն Էկոլոգիա առարկայից: Սխալներ՝ ճամփորդուցյուններ, քիմյա:
- Գևորգ Հովհաննիսյան – բլոգում չկա դպրոցը, դասրաանը հստակ չէ: Չկա «Իմ մասին» բաժինը, ընտրությամբ գործունեությունները չեն երևում: Նյութերը չեն կրճատվում:
- Նարե Մամիկոնյան - չկա սովորողի դպրոցը, դասարանը հստակ նշված չէ: «Ընտրությամբ գործունեություն» բաժինը դատարկ է: Չի երևում հրապարակված
- Հովհաննես Մելիքյան - վատ վիճակ է: Բլոգում չի երևում դպրոցը, դասրաանը, կրթահամալիրը: Բաժիններն ամբողջական չեն, չկա ընտրությամբ գործունեության բաժինը, սովորողի մասին պատմող անկյունը: Վերջին նյութը հրապարակված է 2018 թվականի նոյեմբեր ամսին:
- Գևորգ Մխեյան – կրթահամալիրի անունը գրված չէ չակերտներում, դասարանը 10-րդ է, բաժինները փնթի վիճակում են՝ կիսատ-պռատ: Չկա ընտրությամբ գոչծունեության բաժինը, սովորողի մասին պատմող էջը, հրապարակված նյութերը կրճատված չեն: Վերջին նյութը հրապարակվել է 2019 թվ-ի փետրվարին:
- Միքայել Մնացականյան – բլոգում նշված չէ սովորողի դպրոցը, դասարանը: Բաժիններն ամբողջական չեն, չկա իր մասին օատմող անկյունը:
- Ատոմ Ոսկանյան – բլոում կրթահամալիրը և անուն ազգանունը գրված են լատինատառ,
Комментарии
Отправить комментарий