Մինչ Արմաղան գնալը

Լուսանկարը՝ անձնական տեսախցիկից
Դեպի Արմաղան ճամփորդության մեկնող խմբով սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00, ունեցանք նախաճամփորդական հավաք Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Հավաքի ընթացքում իմ կողմից ներկայացվեց ճամփորդության մասին կարգը, երթուղին, կանգառները, այլ մանրամասներ: Որոշվեց.

Նախապատրաստական աշխատանքների ուղղություններ`
  1. Լուսինե Մարտիրոսյան - Ճամփորդության երթուղին, ճանապարհի գյուղերը, հուշակոթողները, խոնարհված, գործող եկեղեցիները, այցելության արժանի վայրերը
  2. Նանոր Հովհաննիսյան - Հայրավանք գյուղ, եկեղեցի
  3. Էմիլ Զաքարյան - Երանոս գյուղ
  4. Վահե Սարգսյան - Մադինա գյուղ
Ճամփորդության ֆոտոլուսաբանման պատասխանատու` 
  1. Անուշ Թադևոսյան - Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող, լուսանկարչության խումբ
Ճամփորդության ամփոփման, ընթացիկ լուսաբանման աշխատանքները՝ բոլոր մասնակիցների, պատասխանտուների բլոգներում, ենթաքայկում, ֆեյսբուքյան էջերում, հաշվետվությունը՝ պատասխանատուների բլոգներում:




Комментарии

Популярные сообщения