Այսպես ասած` «ցտեսություն»

Արդեն մեկ ամիս շարունակ, ամեն օր նստում, մտածում եմ` գրեմ, հա, գրեմ, բայց ինչի՞ց սկսեմ, ինչո՞վ վերջացնեմ, լավ էսպես էլ բան կլինի՞ …. Մա՞րդ էլ սեբաստացի լինելու երրորդ տարում չկարողանա համակարգել, պատմել, ներկայացնել իր ձեռքբերումները, ապրած կյանքը, մարդ էլ այսքա՜ն հուզվի (այսչափ անգամ ճեմարանի համերգը վարելիս չէի հուզվել): Ուզում եմ պատմել, ասել, հասցնել բոլորին, որ նախ մեր կրթահամալիրը կրթահամալիր է միայն մեզ չճանաչողների, մեր կյանքը չապրածների, մեր առօրյան չվայելողների համար, իսկ մեզ համար այն ուղղակի օջախ է, տուն, մշակութային, գաղափարախոսական, գիտական կենտրոն: Տուն, որտեղ մարդ գտնում է իրեն, հասունանում է, զարգանում որպես անհատականություն, դե իսկ ձեռքբերումները թվարկել փորձելն արդեն անմտություն կլինի …. Ո՞վ է այդ «անխելքը», որ իր ապրելու ապրիլից այդքան ժամանակ տրամադրի, իր բան ու գործը թողնի` այդ շարքը կարդա: Չեմ ուզում թվարկել ու չեմ էլ թվարկելու մի պարզ պատճառով. չեն ավարտվել դրանք, ես ամեն բացվող օր ունենում եմ իմ նոր ձեռքբերումը: Ինչի՞ց խոսեմ` ինքս էլ չգիտեմ, կարդացել եմ բոլոր ընկերներիս գրերը՝ «Ցտեսություն…», բայց ախր ի՞նչ ցտեսության մասին է խոսքը: Ապրել առանց կրթահամալիրյան խառնաշփոթի՞, առանց Մարմարյա սրահի՞, առանց օրվա իրադարձությունները լուսաբանող և երգով ու պարով իր շուրջը բոլոր շրջանավարտներին հավաքող առավոտյան միասնական պարապմունքների՞, առանց անակնկալ կատարումներով, հյուրերով ու անվերջանալի ծափերով մեդիաուրբաթների՞, առանց Մայիսյան հավաք, «Կարդում ենք», Էկոտուր, Դիջիթեք, «Ձոն», հանրակրթական կամուրջներ և վերջապես Մխիթար Սեբաստացու օրերի՞ …. Նույնն է՝ ասենք` չենք ապրելու ու վերջացնենք: Բայց, այո՛, թեկուզ հենց չապրելու գիտակցումով պետք է գնանք, բայց պետք չէ մեր գնալը ծանր տանել, քանի որ սեբաստացի դառնում են ցմահ, իսկ մենք պարզապես մի՜ քիչ հեռանում ենք ….ընդամենը





Комментарии

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. Ծանր չտանել չեմ կարող:Ես ինքս նոր եմ այս ՙՙօջախում՚՚ և արդեն հասցրել եմ սիրել ձեզ սիրելի շրջանավարտներ, առանց ձեզ չեմ պատկերացնում ինչ է լինելու մանվան առանց քեզ ցիտեւմ եմ Տիար Բլեյանի նախադասությունը անցյալ Մեդիաուրբաթից ՙՙԲոլորիս քաջ հայտնի Ջուլի՚՚ :Շատ հետաքրքիր է անցնում մեր օրը ձեզ հետ:Ես ևս չգիտեմ ինչ ասեմ ուրախանամ թե տխրեմ այս առթիվ,բայց մի բան հաստատ գիտեմ ,որ առանց ձեզ դժվար է լինելու:Ես գիտեմ դեռ շատ շրջանավարտներ կգան ու կգնան ,բայց դուք ուրիշ եք չգիտեմ ինչու հենց առաջին օրվանից երբ մտա մեր միանական տունՙՙԿրթահամալիրը՚՚ մի անգամից սիրահարվեցի շրջանավարտներիտ ճիշտն ասած ես սիրահարվեցի ձեր համերաշխության ,ընկերասիրության ձեր կարեկցանքի վրա այն կարեքցանքի որով դուք օգնել եք և կօգնեք բոլորին:Ես չգիտեմ ինչ ասեմ այս նյութից աչքերս ակամայից թռչվեցին գիտեք ինչու? ,ուրովհետև ես հասկացա որ այսպիսիներ ել չեն գալու ,ես ձեզ մեծ հաճույքով չէի թողնի ,որ դուրս գաք մեր տանից ,իրոք իրոք չգիտեմ :
    Շնորհակալ եմ բոլորից
    Սիրով ՝Վաչե Խաչատրյան

    ОтветитьУдалить

Отправка комментария

Популярные сообщения