Ուղղությունը Վրաստան՝ Բուլաչաուրի
Վաղը մենք կուղևորվենք Վրաստան՝ Բուլաչաուրի: Կրթահամալիրից մեկնում ենք 4 սովորողներ՝ Նալբանդյան Հասմիկի ղեկավարությամբ: Մեզ է միանալու նաև Հայաստանի Լոռու մարզի դպրոցների ինը սովորող:
Մի փոքր պատմեմ այն
վայրի մասին, որտեղ տաս օր շարունակ մեր ուսումնական
հանգիստն ենք անցկացնելու՝ ներկայանալու ենք և ներկայացնելու ենք մեր կրթահամալիրում
կատարած էկոլոգիական աշխատանքները, մասնակցելու ենք այնտեղ կազմակերպվող ուսումնական
պարպմունքներին, ճամփորդելու ենք, ճանաչելու ենք
մեր հարևանների երկիրը, ծանոթանալու ենք
նրանց էկոլոգիական խնդիրներին:
Բուլաչաուրի ավանը գտնվում է Թբիլիսից 40 կմ հեռավորության
վրա: Այն շատ գեղեցիկ, կանաչ տարածք է:
Մենք ապրելու ենք
«Green Center»- ի «Bulachauri» հյուրանոցում: Բուլաչարին թարգմանաբար նշանակում է կանաչ կենտրոն:
Կանաչ կենտրոնում անց են կացվում դասընթացներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ,
սեզոնային դպրոցներ, էկո - ճամբարներ և այլն:
Կենտրոնն ունի լիարժեք
կահավորված նիստերի դահլիճ, բիզնես սենյակ՝ հարմարեցված 50 անձի համար, սրճարան,
17 երկտեղանոց սենյակ և այլն: «Green Center»- ը ունի նաև բավականին ընդարձակ և հարմարեցված
կենտրոն՝ հատուկ նախատեսված է ամառային ճամբարներ՝ հատկապես էկոլոգիական, իրականացնելու
համար: Այս տարի ևս կազմակերպվել է միջազգային էկոճամբար, որին մասնակցելու հնարավորություն
ունենք նաև մենք՝ սեբաստացիներս:
Ներկայանալու ենք
որպես էկոակումբ: Ունենք էկոլոգիական տարբեր նախագծեր, հատուկ էկո շապիկներ և էկոլոգիայի մասին հարուստ
գիտելիքներով խումբ:
Համոզված եմ, որ պատվով կներկայացնենք Հայաստանը
և կստանանք հաջորդ տարվա հրավեր:
Մանրամասն այստեղ ՝
http://bulachauri.cenn.org/index.php?lang_id=2
:
Комментарии
Отправить комментарий