«Մուտք» Ավագ դպրոց

Օրվա նկարաշարը՝ անձնական տեսախցիկից
Հունիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 10:00, մեկնարկեց կրթահամալիրի Ավագ դպրոցի «Մուտք» ստեղծագործական ճամբարը: Մինչև հավաքի մեկնարկը մասնակիցները հայտագրվեցին, որից հետո սկսվեց ներկայացումը՝ կրթահամալիրի տնօրենի ողջույնով: Հավաքին մասնակցեցին Ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները և հանրապետության այլ դպրոցներից կրթահամալիրի Ավագ դպրոց ընդունվել ցանկացող 42 սովորող: Հավաքի ընթացքում կրթահամալիրի տնօրենն ու ծրագրի ղեկավարը մանրամասն ներկայացրին Ավագ դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը, սովորողի հետ կնքվող ուսումնական պայմանագիրը, անհատական ուսումնական պլանը և մնացյալը: 
Հավաքից հետո սովորողները բաժանվեցին երկու խմբերի և խմբերից յուրաքանչյուրում ներկայացան օտար լեզուների դասավանդողները: Սովորողների խմբերին ներկայացվեց նաև բլոգային ուսուցումը, որից հետո արդեն մեր հմուտ սովորողների միջոցով բացվեց ուսումնական բլոգ ճամբարի յուրաքանչյուր մասնակցի համար: Առաջին օրն այսպես ամփոփվեց, կհանդիպենք վաղը՝ ժամը 9:00:

Որպես հավելում. 

Սովորողն ընդունելության կարգի համաձայն կրթահամալիր է ընդունվում երկու փուլով կազմակերպվող «Մուտք» ճամբարովորի առցանց հայտարարությունը նախապես լինում է և՛ դպրոցի ղեկավարիև՛ կազմակերպչի բլոգում: Ավագ դպրոցում ճամբարը կազմակերպվում է եռօրյա ֆորմատով՝ այլ դպրոցներից կրթահամալիրի 9-12րդ դասարաններն ընտրած սովորողների համարԱյս երեք օրերին սովորողի համար կազմակերպվում են ուսումնական պարապմունքներ հետևյալ ուղղություններով.
  • մեդիահմտություններբլոգուսուցում
  • համատեղ երգ և պար
  • միջավայրի խնամք
  • մարզական պարապմուքներ
  • ճամփորդություն
Երկրորդ փուլում սովորողը մասնակցում է արտագնա ճամբարիՃամբարի ավարտին լինում է ամփոփում -քննարկում ծրագրի ղեկավարիկազմակերպչի և ընդունվող սովորողի միջևբոլորի համաձայնության դեպքումկազմակերպչի և ծրագրի ղեկավարի համատեղ աշխատանքովսովորողի և իր օրինական ներկայացուցչի հետ կնքվում է եռակողմ ուսումնառության պայմանագիր

















Комментарии

Популярные сообщения